«Ռեալ Մադրիդ» — «Սելտա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:15, 27 օգս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Պրիմերայի երկրորդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Սելտա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը բավական գոլառատ խաղում կհաղթեն:

https://youtu.be/8_H2jWjsQwo

Ողջույն բոլորին, ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ: Այսօր կխոսենք Պրիմերայի երկրորդ տուրի խաղի մասին՝ «Ռեալ Մադրիդն» ընդդեմ «Սելտայի»: Առաջին հերթին՝ պետք է նշել, որ Իսպանիայի առաջնության առաջին տուրը բոլորին շատ ուրախացրեց իր արդյունավետությամբ՝ 10 խաղերում խփվեց 40 գոլ: Սա 1955 թվականից սկսած երկու լավագույն արդյունքներից մեկն է: Մեկ անգամ ևս խփվել էր 40 գոլ՝ շատ տպավորիչ է, և ես առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ արդյունավետության նշաձողը չի իջնի: Համենայն դեպս «Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք խաղում, քանզի սա մադրիդյան այս մարզադաշտում նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է: Առաջնությունում առաջին հանդիպումն իր երկրպագուների առաջ՝ դա միշտ հատուկ հանդիպում է Մադրիդի «Ռեալի» համար: Սովորաբար «Ռեալը» մրցաշրջանի դեբյուտային խաղերում՝ առաջին կամ երկրորդ տուրում, շատ է խփում: Բավական է հիշել «Բետիսի» դեմ նախորդ մրցաշրջանի հանդիպումը, որում եղավ «Ռեալի» օգտին 5:0 հաշիվը: Եվ նույնիսկ չնայած այն բանին, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի խաղա, ամենայն հավանականությամբ, չի խաղա նաև Կարիմ Բենզեմա, ինձ թվում է, որ «Ռեալի» մոտ շատ գոլ խփելու բոլոր շանսերը կան, քանզի «Սելտայի» պաշտպանությունն այնքան էլ լավը չէ, իսկ «Մադրիդի» հարձակվողական պոտենցիալը բավական մեծ է՝ ընդ որում սեփական երկրագուների ներքո:

Առաջին հերթին՝ սկզբից դուրս կգան մեկնարկային կազմի ուժեղագույն ֆուտբոլիստները: Զիդանի օրոք «Ռեալն» առաջին խաղակեսում սովորաբար շատ է խփում և բոլոր հարցերը լուծում է արդեն խաղի առաջին կեսում: Իսկ այնուհետև դուրս են գալիս պահեստային խաղացողները, ինչպիսիք են Խամես Ռոդրիգեսը և Իսկոն, ու մնացածները, որոնք չափազանց մոտիվացված են նրան, որպեսզի տեղ գրավեն կազմում, ցույց տան իրենց: Վերջնամասում «Ռեալը», որպես կանոն, ավելացնում է և կրկին խփում:

Գարեթ Բեյլը շատ լավ մարզավիճակում է, ինչը նա ապացուցեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում դուբլով: Մարկո Ասենսիոն ամեն խաղում հրաշք է գործում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ գոլերի առատության շանսերը բավականին մեծ են, ընդ որում, որ կարելի է հիշել «Սանտիագո Բեռնաբեուում» այս թիմերի նախորդ հանդիպումը: Այն ժամանակ «Ռեալը» հաղթեց 7:1: «Ռեալը», ընդհանրապես, «Սանտիագո Բեռնաբեուում» վերջին 4 խաղերում երեք գոլից քիչ չի խփում «Սելտային»:

Եվ բացի դրանից՝ «Սելտային» պետք է ուշքի գալ: Երբ թիմը ստանում է առաջին գոլը, իսկ դա նա կստանա, ապա ստիպված է լինելու բացվել, գնալ առաջ, պահեր փնտրել և ազատ գոտիներ թողնել դաշտի իր կեսում: Ինձ թվում է, որ այդ ամենը մեծ քանակությամբ գոլերի կհանգեցնի՝ համենայն դեպս «Սելտայի» դարպասների մոտ վտանգավոր պահերին:

Վիգոյի թիմին պետք է ուշքի գալ առաջին տուրում անհաջողությունից: «Սելտան» իր երկրպագուներին շատ հիասթափեցրեց նրանով, որ համարձակվեց տանը պարտվել հաստիքային «Լեգանեսին»: Չափազանց վատ արդյունք, որը, իմ կարծիքով, մեծ մասամբ պայմանավորվախ էր հարձակվող Իագո Ասպասի վատ խաղով, ով առաջին խաղակեսում գոլ խփեց, որը շատ վիճահարույց խաղից դուրսի պատճառով չգրանցվեց: Իմ կարծիքով՝ այնտեղ խաղից դուրս չկար: Դրանից հետո Իագո Ասպասը նյարդայնացավ, հեռանկարային փոխանցումներ կատարելու փոխարեն սկսեց մեծ տարածություններից հարվածներ կատարել դեպի տրիբունա: Դե նա դեռ երիտասարդ հարձակվող է, չի կարող իր նյարդերը և մտքերը պահել, ու նրա գլխում ինչ-որ բան այն չէ: Ինձ թվում է, որ Իագո Ասպասի նյարդայնությունը խանգարեց «Սելտային» հաղթանակ տանել: Գալիսիայի թիմը չկարողացավ իր մեծ առավելությունն իրացնել և այնուհետև բաց թողեց «Լեգանեսի» հազվադեպ գրոհը:

Հետևաբար իրավիճակը ստիպում է «Սելտային» ինչ-որ կերպ վերականգնվել, ինչը դժվար կլինի: Այնուամենայնիվ թիմը գոլ խփել լիովին ի վիճակի է: «Սելտայի» հարձակվողական կիսապաշտպանները և հարձակվողները բավականին լավն են ու լիովին կարելի էր դեռ առաջին խաղակեսից հետո Իագո Ասպասին փոխարինել Գվիդետիով, բայց Էդուարդո Բերիցոն դա չարեց, և այժմ «Սելտան» ստիպված է ինչ-որ բան մտածել «Սանտիագո Բեռնաբեուում»:

Ինձ թվում է՝ «Սելտան», հնարավոր է, գոլ խփի, իսկ «Ռեալ Մադրիդը», ենթադրում եմ, որ երեքից քիչ չի խփի: Հետևաբար խաղում իմ խաղադրույքը՝ «Ռեալի» հաղթանակը տոտալ 3,5-ից շատ գոլի պայմանով: Սկզբից միտք կար խաղադրույք կատարել «Ռեալի» հաղթանակի և տոտալ 2,5-ից շատ գոլի վրա, բայց գործակիցը չափազանց ցածր էր, այդ պատճառով ավելի լավ էր ավելացնել ևս մեկ գոլ և հույս ունենալ, որ այս խաղում «Ռեալը» կհաղթի ու չորս գոլից քիչ չի խփվի:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ Իսպանիայում «Спорт-Экспресс» թերթի թղթակիցը, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար: Բոլորին հաջողություններ խաղադրույքներում:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, երկրորդ տուր
22:15/27 օգս
«Ռեալ Մադրիդ» — «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ