«Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդատ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 02 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդատ» հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական պայքարը դեռ ակտուալ է։ Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն» սկսել է մի փոքր թույլ խաղալ, միավորներ կորցնել։ «Բարսելոնան» այդ հանգամանքից ոչ միշտ է օգտվում, իսկ ահա «Ռեալը» Զիդանի հետ փայլուն թափ է հավաքել և ստվերի պես հետապնդում է «Ատլետիկոյին»։ «Ռեալ Սոսյեդատն» էլ վատ ընթացքի մեջ չէ, սակայն քիչ անց կհասկանանք, որ որևէ լուրջ նպատակ դա, երևի թե, չի հետապնդում։

Զիդանի թիմն այս պահին վնասվածքներից տառապում է։ Ըստ շրջանառվող լուրերի, վնասվածք ստացած ֆուտբոլիստներից ոչ մեկը լիարժեք չի ապաքինվել ու չի մասնակցի բասկերի հետ խաղին։ «Ռեալից» բացակայում են Կարիմ Բենզեման, Դանի Կարվախալը, Էդեն Ազարը, Սերխիո Ռամոսը, Էդեր Միլիտաո ու Ռոդրիգոն։ Բայց անգամ առանց այս տղաների (իսկ նրանք մի քանի խաղ է՝ բաց են թողնում), «սերուցքայինները» վերջին 5 խաղում հաղթանակ են տարել, ընդ որում՝ դրանցից 4-ում սեփական դարպասն անառիկ են պահել։ Եթե չհաշվենք «Լևանտեից» կրած պարտությունը, որը թիմը կրել էր հունվարի 30-ին, վերջին անգամ մադրիդյան թիմը ներքին առաջնությունում պարտվել է նոյեմբերին։ Լա լիգայում Զիդանի համար ամեն ինչ լավ է։

«Ռեալ Սոսիեդադի» համար նոր՝ 2021 թվականը հաջող համարել հնարավոր չէ: Թիմը 12 խաղից հաղթել է միայն 4-ում, ընդ որում՝ դրանցից 3-ը վերջին 10 օրվա ընթացքում՝ այն էլ համեստ թիմերին: Բացի դրանից, բասկյան թիմն այս տարի չկարողացավ հաջողությամb հանդես գալ գավաթային մրցավեճերում: Գործնականում թիմը սկսել է ֆուտբոլ խաղալ միայն վերջին ամսվա ընթացքում։ 

«Սոսյեդատի» օգտին կարող է խոսել այն անկաշկանդությունը, որը թիմը զգում է «Ռեալի» կամ «Բարսայի» դեմ խաղերում։ Ճիշտ է՝ հիմնականում դա երևում է տնային խաղերում, բայց անհատական վերջին մի քանի խաղում բասկերը մի լավ ճնշում են «Ռեալին»։ Բայց Զիզուի տղաներին հաղթանակ տանելու հարցում ոչինչ այս պարագայում խանգարել չի կարող։

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
00:00/2 մրտ
Реал Мадрид - Реал Сосьедад
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ