«Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 06 փտր 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ — «Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ» խաղի վերաբերյալ:

Իսպանիայի գավաթի խաղարկություը հասել է կարևոր շրջան: Պայքարի մեջ է մնացել ընդամենը 8 թիմ: Հաղթողի ֆավորիտներից մեկը՝ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալ Սոսյեդադին»: Թիմ, որը միշտ հաջող է կամ մաքսիմալ անհարմար է խաղում իրենից կարգով բարձր թիմերի, մասնավորապես «Բարսայի» ու «Ռեալի» հետ:

Արքայական ակումբի համար հետտոնական բարեհաջող շրջանը շարունակվում է: Նախ պետք է արձանագրել, որ Զիդանի գլխավորությամբ թիմը նորից չի պարտվում: Վերջին անգամ «արքայական» թիմը պարտվել է հեռավոր հոկտեմբերին, մրցակցի հարկի տակ «Մալյորկային»: Այս ընթացքում սերուցքայինները նվաճեցին Իսպանիայի Սուպերգավաթը, իսկ վերջին 3 խաղում առհասարակ գոլ բաց չեն թողնում: Դրան էլ գումարենք այն, որ Էդեն Ազարը երկարատև դադարից հետո միացել է ընդհանուր մարզումներին — կստանանք բասկերի հետ խաղի բացարձակ ֆավորիտի:

«Ռեալ Սոսյեդադը» կարող է գլուխ գովել, որ սեփական հարկի տակ վերջին շրջանում առավել քան հաջող է հանդես գալիս: Վերջին երեք հանդիպումներում թիմը հաղթանակ է տարել, որոնց ընթացքում խփել է 8 գնդակ՝ բաց թողնելով միայն 1-ը: Սակայն հյուրընկալվելիս գործերը լավ չեն: ՎԵրջին խաղում, մասնավորապես, «Սոսյեդադը» մրցակցի դաշտում զիջեց «Լեգանեսին» 1-2, իսկ դրանից առաջ ջախջախվեց «Բետիսին»՝ 0-3:

Այն, որ «Ռեալը» դուրս կգա կիսաեզրափակիչ կասկած չի հարուցում: Այլ հարց է՝ ինչպես դա կանի: Չեմ կարծում, որ շատ գոլեր կլինեն: Աշխատենք դրա վրա:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
22:00/6 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ