«Ռեալ» Մադրիդ — ՊՍԺ. Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

23:45, 14 փտր 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ռեալ» Մադրիդ — ՊՍԺ առաջին հանդիպման վերաբերյալ։ Սիրված փորձագետը 2 խաղադրույք է առաջարկում:

https://www.youtube.com/watch?v=UjXJbpi5SC4&feature=youtu.be

Ողջույն բոլորին, սիրելի ընկերներ!

Վաղուց չէինք հանդիպել, բայց եկան գավաթային խաղերը: Խոսելու առիթ կա: Այսօրվա խոսակցությունը կսկսենք Չեմպիոնների Լիգայից: «Ռեալ» — ՊՍԺ՝ ամենահետաքրքիր զույգերից մեկը 1/8 եզրափակչում: Գիտեք, կարծում եմ, որ խաղն ու խաղի որակը չեն համապատասխանի սպասելիքներին, որովհետև խաղասեղանին շատ բան է դրված: «Ռեալը» կարծես թե կամաց-կամաց դուրս եկավ ճգնաժամից: Թիմը դրսում հաղթեց «Վալենսիային», տանը գեղեցիկ հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ, բայց այդ խաղերի արանքում լավ հանդես չեկավ «Լևանտեի» դեմ: Դա Զիդանի «Ռեալի» լավագույն խաղը չէր, հետևաբար բարդ է ասելը, թե որն է իսկական «Ռեալը»:

«Ռեալի» համար ՊՍԺ-ի դեմ խաղերը կարևոր են, որովհետև թիմը դուրս է մնացել Իսպանիայի գավաթից, իսկ առաջնությունում չի կարող չեմպիոնական պայքար մղել «Բարսելոնայի» դեմ: Եթե թիմը մարտին ՉԼ-ից էլ դուրս մնա, ապա ինչի մասին կարելի է խոսել: Այն մասին, թե ինչպես Զիդանը լքեց իր զբաղեցրած պաշտոնը:

ՊՍԺ-ի մասին շատ խոսելու կարիք չկա: Թիմի մոտ ամեն ինչ կարգին է: Լավ մարզավիճակում է, շատ է գոլեր խփում: Կարծում եմ, որ բոլոր հայտարարությունները, երբ Մարսելոն ասաց, որ Նեյմարն իրեն լավ կզգա Մադրիդում, հատուկ քայլեր են: Դա ճնշում կգործադրի Նեյմարի վրա: Կարծում եմ, որ փարիզցիները շեշտը կդնեն պատասխան խաղի վրա: Հավանաբար «Ռեալն» էլ չի ցանկանում, որ ամեն ինչ առաջին խաղում որոշվի: Իհարկե, թիմը կփորձի լավ հանդես գալ: Ամենայն հավանականությամբ, Կազեմիրոն կազմ կվերադառնա, որովհետև եթե Զիդանի թիմը ՊՍԺ-ին ազատություն տա, ապա երկրորդ խաղը կարող է ձևական բնույթ կրել:

Չնայած նրան, որ հանդիպում են լավ հարձակում ունեցող թիմեր, բայց նրանք նաև վատ պաշտպանություն չունեն: Շատ գոլեր չեմ սպասում: ՊՍԺ-ն զգույշ կխաղա, Էմերին մարզչական կարիերայում այնքան էլ շատ հաղթանակներ չունի «Ռեալի» դեմ: Կարծում եմ, որ նրա թիմը չի վազի առաջ, որպեսզի հանդիպի «Ռեալի» արագ հարձակմանը Ռոնալդուի գլխավորությամբ: Այստեղ ամեն բան կորոշի կատարողականությունը: Որ թիմի անհատական վարպետությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի, այդ թիմն էլ առավելություն կստանա առաջին խաղից հետո:

Կրկնում եմ՝ շատ գոլեր չեմ սպասում: «Ռեալի» համար կարևոր է գոլ բաց չթողնելը, պաշտպանությունում զգույշ լինելը: Ամենայն հավանականությամբ, տանտերերն առաջին խաղակեսում գոլ բաց չեն թողին: Դա իմ խաղադրույքներից առաջինն է այս խաղի համար: «1-ին խաղակես. ՊՍԺ ՏՔ 0,5 գոլ» 1,98 գործակցով:

Որպես հիմնական խաղադրույք կառաջարկեմ «ՏՔ 3 գոլ»-ը: Գործակիցն այստեղ 2-ից բարձր է: Ինչու՞ պետք է «Ռեալ»-ի և ՊՍԺ-ի միջև փլեյ-օֆֆի խաղում շատ գոլեր լինեն, այն էլ՝ առաջին խաղում:

Մտածեք և որոշեք ինքներդ: «ՊՍԺ-ն առաջին խաղակեսում գոլ չի խփի» և «ՏՔ 3 գոլ» վերադարձի տարբերակով: Դիտում ենք ֆուտբոլ և չենք մոռանում բաժանորդագրվել «Բուքմեյքերների Ռեյտինգի» YouTube-յան ալիքին:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/14 փտր
«Ռեալ» Մադրիդ — ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/14 փտր
«Ռեալ» Մադրիդ — ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ