«Ռեալ Մադրիդ» — «Օսասունա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Լա Լիգան վաղուց վերածվել է երեք թիմի առաջնության: Թեպետ իսպանական ակումբները գերազանց են հանդես գալիս եվրոպական մրցասպարեզում, այնուամենայնիվ ներքին առաջնության դիտարժանությունը շարունակում է մնալ մեղմ ասած ոչ շատ բարձր մակարդակի վրա: Չպետք է ուժեղ առաջնությունում թիմերից մեկը մյուսին հաղթի 4-5 գնդակի առավելությամբ: Իսկ «Ռեալի» ու առաջնության նորեկ «Օսաունայի» դեպքում այդպես էլ կլինի:
Սերուցքայինների երկրպագուների համար «Օսասունայի» հետ խաղն ունի չափազանց կարևոր նշանակություն: Եվրո-2016-ի եզրափակիչում ստացած վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին Զիդանի խոսքով պատրաստ է 100 տոկոսով: Պեպեն նույնպես կազդուրվել է ու սպասվում է, որ նա խաղադաշտ դուրս կգա հիմնական կազմում: Փոխարենը վնասվածքներ ունեն Իսկոն ու Կեյլոր Նավասը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հանդիպումներ անցկացրած Մարսելոն, Կազեմիրոն Խամես Ռոդրիգեսն ու Տոնի Կրոսն ամենայն հավանականությամբ հանգստանալու հնարավորություն կստանան: Այդպես գուցե ձախ եզրային պաշտպանի դիրքում կտեսնենք Դանիլոյին, իսկ մեկնարկային կազմում առհասարակ դուրս կգա նաև պահեստային համարվող Կովաչիչը: Բենզեմայի մասնակցությունը ևս հարցականի տակ է և նրա փոխարեն կտեսնենք Ալվարո Մորատային: Բեյլ-Մորատա-Ռոնալդու – հնչեղ է:
Պամպլոնայի թիմը եկել է Մադրիդ ոչնչի հետևից: Նախ հարկ է նշել, որ վերջին 8 տնային դիմակայություններում Ռեալը հաղթել է ընդհանուր 26-6 հաշվով: Թե հույսն ինչի վրա են դնելու Էնրիկե Մարտինեսի սաները, դժվար է ասել: Սպասել պատահականության, ինչպես դա եղավ «Մալագայի» հետ խաղում, որտեղ թիմը «Լա Ռոսալեդայից» տուն տարավ 1 միավոր, անհնար է: Եթե անկեղծ լինենք, առաջին երկու խաղերում ամենից թույլ ակումբի տպավորությունը թողնում է հենց «Օսասունան»: Չեն օգնում անգամ ձեռքբերումները: Բացի դրանից լազարեթում կան ֆուտբոլիստներ` Խավյեր Ֆլանիոն ու Գորան Չաուշիչը: Սպասվում է որ անօգուտ նորամուտ են նշելու Լեոնն ու Ռիվյերը:
Քանի որ բոլոր տեսակի խաղադրույքները խոսում են «Ռեալի» օգտին, փորձենք ռիսկի դիմել ու կատարել անհատական խաղադրույք: Օրինակ որ Ռոնալդուն երկուսից ավելի գնդակ կխփի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: