«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 09 մյս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Մադրիդի «Ռեալը» ձգտում է պաշտպանել չեմպիոնլիգյան թագը: Այդ տեսանկյունից «Մանչեսթեր Սիթիի» դեմ կիսաեզրափակիչի վիճակահանությունը, հավանաբար, ամենալուրջ դիմակայութունն է լինելու «Սերուցքայինների» համար այս մրցաշրջանում: Եվրոպական այս երկու հսկաները հանդիպեցին նույն պայմաններում նախորդ մրցաշրջանում կիսաեզրափակիչ փուլում: Ովքեր չեն հիշում՝ ինչ է տեղի ունեցել նախորդ տարի, ուրեմն չգիտեմ… իսկապես չգիտեմ: «Պապա Կառլոյի» ֆենոմենալ հաղթանակից նույնիսկ մեկ տարի անց էլ «Ռեալը» նույնքան լավն է ու այն հանգամանքը, որ վերջին շրջանում թիմի հաջող ու անհաջող ելույթները հաջորդում են միմյանց, ամենևին էլ ոչինչ չի նշանակում: Ներքին առաջնությունում «Ռեալը» վաղուց դադարել է լուրջ ֆուտբոլ ցուցադրել («Բարսելոնան» անհասանելի հեռու է), իսկ կարևոր պահերին թիմը միանում է: Դրա ամենավառ ապացույցն օրերս Արքայական գավաթի նվաճումն է:

«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ վերջապես սկսել է խաղալ այնպիսի ֆուտբոլ, որից մրցակիցները սարսափում են: Այնպես չէ, որ առաջ նրա թիմի կամ թիմերի խաղն այդպիսին չի եղել, սակայն գրեթե ամեն տարի Գվարդիոլայի ակումբները մրցաշրջանի երկրորդ հատվածում թուլացրել են զգոնությունը: Հիմա հակառակ պատկերն է. «Սիթին» նախորդ անգամ պարտվել է փետրվարին, իսկ վերջին 16 խաղերից 15-ում հաղթել է: Բացառությունը «Բավարիայի» հետ գրանցած ոչ-ոքին է: Միակ խնդիրը հենց Գվարդիոլան է և իր ու ՉԼ «վատ փոխհարաբերությունները»: Կատալոնցի մասնագետը 6 անգամ դուրս է մնացել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ փուլից:

Կա մի հետաքրքիր նյուանս, որն ինձ ստիպում է առաջին հանդիպման վրա զգուշավոր կանխատեսում կատարել. «Մանչեսթեր Սիթիի» արտագնա վերջին 4 հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի: Ենթադրում եմ, որ առաջին խաղում թիմերը լուրջ ու հատուկ միջոցների չեն դիմի և իրենց ամբողջ զինանոցը կթողնեն երկրորդ խաղի համար: Կարծում եմ առաջին խաղում «Ռեալը» չի պարտվի, գոլերն էլ քիչ կլինեն:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/9 մյս
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ