«Ռեալ Մադրիդ» — «Մալագա». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

19:15, 25 նյմ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Պրիմերայի 13-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում, որ տանտերերը կհաղթեն տոտալ քիչ (4,5)-ով։

Դժվար թե «Ռեալի» մոտ որևէ խնդիրներ առաջանան «Մալագայի» դեմ խաղում, որը գտնվում է վտանգավոր գոտում։ Սակայն չափազանց մեծ քանակությամբ գոլեր ևս այս խաղում կանխագուշակել ես չեմ պատրաստվում։ Զինեդին Զիդանի թիմը վերջին շրջանում չի փայլում արդյունավետությամբ։ «Ռեալը» առաջնությունում «Բարսելոնայից» 11 գոլ է պակաս խփել, «Վալենսիայից»՝ 10 գոլ, և միայն երեք գնդակ ավել ունի խփած «Ռեալ Սոսիեդադից»։ Չեմպիոնների լիգայում էլ չորս տուրերից հետո «Ռեալը» ընդամենը ութ գնդակ էր խփել, ինչը նման հարձակվողական կազմ ունեցող թիմի համար չափազանց քիչ է։ Եվ միայն լիգայի վերջին տուրում «Ռեալը» գտավ իր խաղը և տապալեց ԱՊՈԷԼ-ին 6։0 հաշվով։ Բայց երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակի շանսերը ես մեծ չեմ գնահատում։ Մանավանդ, որ բացակայում է վնասվածքի պատճառով Գարեթ Բեյլը։

«Մալագան» հիմա երևի թե ԱՊՈԷԼ-ից ուժեղ է։ Այո, «Մալագան» ընդամենը 7 միավոր ունի, սակայն արժի նկատել, որ դրանցից 6-ը թիմը վատակել է վերջին երեք տուրերում։ Հյուրընկալվելիս «Մալագան» «Բարսելոնային» պարտվեց 0։2 հաշվով, իսկ «Աթլետիկոյին» ՝ 0։1։ Դրա համար էլ խաղադրույք եմ կատարում, որ «Բեռնաբեուում» երկրպագուները չորս գնդակից ավել չեն տեսնի։

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 13-րդ տուր
19:15/25 նյմ
«Ռեալ Մադրիդ» — «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ