«Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 06 ապր 2021
Խաղում է
Արմենիա Հ/Ը հաղորդավար, VNews.am կայքի մարզական լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ։

«Ռեալի» ու «Լիվերպուլի» դիմակայության պատմությունը հիշում է ու մեզ է հիշեցնում մեկը մեկից վառ ու դիտարժան հանդիպումներ։ 2008/2009 մրցաշրջանում, օրինակ, «Լիվերպուլը» ջարդեց «Ռեալին» 4-0 հաշվով, 5 տարի անց «սերուցքայինները» հասան ռևանշի ու արտագնա խաղում հաղթեցին 3-0 հաշվով, իսկ Չեմպիոնների լիգայի 17/18 մրցաշրջանի եզրափակիչը, կարծում եմ, հիշում ենք բոլորս։

«Լիվերպուլը», կարծես, դուրս է եկել ճգնաժամից, չնայած վնասվածքի պատճառով դեռ բացակայում են ու բացակայելու են Վիրջիլ Վան Դեյկն ու Ջորդան Հենդերսոնը։ Յուրգեն Կլոպի թիմը 3 խաղ է՝ հաղթում է, հիանալի մարզավիճակ է ձեռք բերել Դիեգու Ժոտան։ Բացի դրանից, Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլը» անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 6-ում սեփական դարպասը պահել է անառիկ՝ գոլ ընդունելով միայն «Միտյուլանդի» և «Ատալանտայի» հետ  խաղերում։ Եվ դա այն դեպքում, որ պաշտպանության կեսը չկա։ Եթե անգամ «Լիվերպուլը» ԱՊԼ-ում կաղում է, ՉԼ-ում թիմը գրեթե անխոցելի է։

Զիդանի գլխավորած թիմը չի պարտվում արդեն 11 խաղ անընդմեջ։ Լուրջ վիճակագրություն է։ Սակայն, ի տարբերություն Կլոպի, ֆրանսիացի մասնագետի գլխավորած թիմի օրացույցը դժոխային է. «Լիվերպուլի» հետ երկու հանդիպում, որոնց արանքում «Կլասիկո»։ Ֆուտբոլիստները հոգնած են լինելու, և դա դեռ կարող են օգնել «Ռեալին»։ Այս պահին շարքից դուրս են Կարվախալը, Ազարն ու, իհարկե, Սերխիո Ռամոսը։ «Ռեալի» ավագի բացակայությունը վճռորոշ է լինելու, հիշեք այս խոսքը։

Իմ կարծիքով ամեն ինչ այս դիմակայությունում վճռվելու է դիմակայության երկրորդ ռաունդում։ Ամենայն հավանականությամբ, առաջին խաղում թիմերը ռիսկի չեն գնա, հիմնականում կխաղան քնեցնող ֆուտբոլ։ Իմ կարծիքով այս խաղում հաղթող չի լինի և կգրանցվի կամ 0-0 կամ 1-1 հաշիվը։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
23:00/6 ապր
Реал Мадрид - Ливерпуль
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ