«Ռեալ Մադրիդ» — «Լևանտե». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:00, 20 հկտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Լևանտե» հանդիպման վերաբերյալ։ 

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ թիմը չի պատրաստվում որևէ ֆուտբոլիստի գնել ձմռանը: Նա զգում է ակումբի վստահությունը և գոհ է բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնք կան նրա տրամադրության տակ:

«Լևանտեն» առավել քան մրցակից է վերջին շրջանի անհասկանալի ձախողումների շարքը վերացնելու համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կա Չեմպիոնների լիգա, հետո էլ՝ Էլ Կլասիկո:

Թիմի մի շարք առաջատարներ ունեն խնդիրներ: Դանի Կարվախալը չի ապաքինվել, Իսկոն ու Բենզեման դեռ լիարժեք պատրաստ չեն: Լավ է՝ գոնե Բեյլն է շարք վերադարձել:

«Լևանտեի» գլխավոր շեշտը կարող է լինել արագ հակագրոհի տակտիկան ինչպես նաև դարպասապահ Տիբո Կուրտուայի անվստահ խաղը: Բելգիացին դեռ լիարժեք չի հարմարվել Մադրիդյան թիմին:

Կարծում եմ՝ «Ռեալը» չի պարտվի և դարպասը կպահի անառիկ։ Սահմանված է 2,04 գործակից։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19․ 9-րդ տուր
15:00/20 հկտ
«Ռեալ Մադրիդ» - «Լևանտե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ