«Ռեալ Մադրիդ» — «Լևանտե»․ Եգոր Տիտովի կանխատեսումը

19:15, 30 հնվ 2021
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Լա լիգայի 21-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Լևանտե» խաղի վերաբերյալ։

«Ռեալը» նախորդ տուրում վերջապես կարողացավ ընդհատել երեք խաղ շարունակվող շարքն առանց հաղթանակների։ Այո՛, առաջնությունում միայն մեկ խաղ չէին հաղթել, սակայն պարտվել էին Սուպերգավաթում և դուրս էին մնացել Իսպանիայի գավաթից։ Եվ, իհարկե, միանգամից գնացին խոսակցություններ Զիդանի փոխարինման մասին, ու ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտ ունենալու մասին։ Նա նաև կորոնավիրուսով վարակվեց։ Սակայն կարծում եմ՝ այստեղ շատ են խոսակցությունները։ Թիմը լավ հանդիպում անցկացրեց «Ալավեսի» դեմ ու հաղթեց 4-1 հաշվով։

«Աթլետիկոյից» տարբերությունը միևնույն է մեծ է՝ 7 միավոր, ու Սիմեոնեի թիմը անգամ մեկ խաղ պակաս է անցկացրել։ Սակայն առջևում կա մրցաշրջանի կեսը, բոլորի մոտ կարող են անկումներ լինել։ «Աթլետիկոն» դեռևս առանց դրանց է առաջ շարժվում։ Սակայն շտապել ու նրանց չեմպիոն անվանել, կարծում եմ՝ չարժի։

Հիմա «Ռեալը» չունի վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ։ Օրացույցը թույլ է տալիս միավորներ վաստակել։ Ու պետք է դա անել։ Հիմա պետք է այնպես հաղթել ամուր «Լևանտեին», որ չլինեն հարցեր, որ մրցակիցը անգամ չզգա, որ նրա մոտ շանսեր կան։ «Ռեալը» դա կարողանում է անել Զիդանի գլխավորությամբ։

Վերջին 11 խաղերում «Լևանտեն» միայն մեկ պարտություն ունի։ Սակայն մրցակիցները ամենաուժեղը չեն եղել։ Զիջել են «Վիլյառեալին»՝ հենց ամենաուժեղ մրցակցին։ «Բարսելոնային» պարտվել են 0-1, «Ռեալին» առաջին շրջանում՝ 0-2։ Այնպես որ, այստեղ ես խաղադրույք կկատարեմ «Ռեալի» չոր հաշվով հաղթանակի վրա։ Նրանք իրենց պահը կգտնեն, իսկ սեփական դարպասի մոտ ինչ-որ բան ստեղծել թույլ չեն տա։ Հիմա մրցաշրջանի այն հատվածն է, երբ «Ռեալը» պետք է մարզավիճակ հավաքի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից առաջ։ Պետք է լուրջ խաղալ։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա, 21-րդ տուր
19:15/30 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Լևանտե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0