«Ռեալ Մադրիդ» — «Լեգանես». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«Ռեալն», իհարկե, շփոթվեց «Լեգիայի» դեմ խաղում։ Մադրիդցիները մոտ էին պարտվելուն, բայց խաղավարտին հետ բերեցին կորցրածը։ Թեև «Ռեալը» պետք է հանգիստ հաղթեր, քանզի ամեն ինչ հիանալի էր սկսել՝ 2։0։ Բայց հիմա պետք է կենտրոնանալ առաջնության վրա։ Հնարավորություն կա արդեն «Աթլետիկոյի» նկատմամբ մեծ առավելություն ձեռքբերելու, որը պարտվել է, ու «Բարսան» ևս ծանր խաղ ունի Սևիլիայում։ «Ռեալը» պետք է ընդունի «Լեգանեսին», որը դեռևս ոչ մի հետաքրքիր բանով աչքի չի ընկել։ Իսկ ահա «Ռեալում» վերականգնվել են գրեթե բոլոր վնասվածք ունեցող խաղացողները։ Եվ անգամ Մոդրիչն է աշխատում ընդհանուր խմբում։ Այնպես որ, «Ռեալը» կարող է ջախջախել «Լեգանեսին», որը կլինի փոխհատուցում Չեմպիոնների լիգայի անհաջողության համար։ Զիդանի թիմը մեծ քննադատության է արժանացել, պետք է մի փոքր իջեցնի իր նկատմամբ ճնշումը։ Առաջարկում եմ խաղալ առաջին խաղակեսում «Ռեալի» (-1,5) ֆորայով հաղթանակը։ Ով չի ուզում ռիսկի դիմել, կարող է ընտրել (-1) ֆորայով տարբերակը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: