«Ռեալ Մադրիդ» – «Լեգանես». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:30, 25 հնվ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Ռեալ Մադրիդ» – «Լեգանես» երկրորդ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կդառնա գոլի հեղինակ։ 

Առաջին հանդիպումը շատ լավ դասավորվեց Զինեդին Զիդանի սաների համար, որտեղ նրանք հաղթանակ տարան 1։0 հաշվով Մարկո Ասենսիոյի գոլի շնորհիվ, որը խփվեց խաղավարտում։ Մադրիդում ևս «Լեգանեսը», որը բավական հեռուն է գնացել այս խաղարկությունում՝ հասնելով մինչև քարորդ եզրափակիչ, կարող է խնդիրներ առաջացնել «սերուցքայինների» համար։

Ամենայն հավանականությամբ այս անգամ ևս «Ռեալը» կխաղա այսպես ասած կիսահիմնական կազմով։ Հավանաբար չի խաղա Բեյլը, հավանաբար չի խաղա Ռոնալդուն, ով կփորձի վերականգնվել «Դեպորտիվոյի» դեմ խաղում ստացած փոքրիկ վնասվածքից։ Այս խաղը նոր շանս է երիտասարդների համար ակտիվ և ագրեսիվ ֆուտբոլ խաղալու համար։ Կարելի է նշել նաև, որ «Նումանսիային» արտագնա խաղում հաղթելուց հետո մադրիդցիները տնային խաղին այդպես էլ չկարողացան կենտրոնանալ և արդյունքում ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը սեգունդայի ներկայացուցչի հետ։

«Լեգանեսը» «Նումանսիայից» ուժեղ է։ Հարձակման գծում գործում են Շիմանովսկին և Նուրդին Ամրաբատը։ Նրանք կարող են պատժել «Ռեալին»։ Սերխիո Ռամոսը վերադարձել է ընդհանուր խումբ և նույնիսկ կարող է խաղալ։ Բացի դրանից, ես վստահ եմ, որ կխաղա Կարիմ Բենզեման։ Նրա համար չափազանց կարևոր է գոլ խփել։ Վաղուց նա նման հաջողության չի հասել։ Կարծում եմ ՝ թիմակիցները ևս դա շատ լավ հասկանում են։ Բենզեման պարտավոր է զգալ գոլի համը։

Բարդ խաղ է կանխատեսում տալու համար։ Մենք չգիտենք՝ ինչ վիչակում կլինի «Ռեալը», ինչ վիճակում նրանք դուրս կգան խաղադաշտ։ Թե ինչպես կխաղա «Լեգանեսը», ևս այդքան էլ պարզ չէ։ Կփորձեմ խաղադրույք կատարել՝ ելնելով ֆրանսիացու անհատականությունից։ Նրան անչափ պետք է գոլ խփել։ Ինչպես կավարտվի խաղը՝ չգիտեմ։ Գործակիցը բարձր չէ, բայց Բենզեման պարտավոր է իր առաջին գոլը խփել նոր տարում։

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ․ 1/4-րդ եզրափակիչ
00:30/25 հնվ
«Ռեալ Մադրիդ» – «Լեգանես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ