«Ռեալ Մադրիդ» — Լեգանես»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:30, 10 հնվ 2019
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի Արքայական Գավաթի 1/8-րդ եզրափակչի «Ռեալ Մադրիդ» — «Լեգանես» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտի կարծիքով՝ «Ռեալը» չոր հաշվով հաղթանակ կտանի առաջիկա խաղում։ 

 

«Լեգանեսը» նախորդ մրցաշրջանում կարողացավ դառնալ լրջագույն սենսացիայի հեղինակ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս շպրտելով հենց «Ռեալին»: Սակայն այդ դեպքից մոտ 1 տարի անց ահագին բան է փոխվել: «Ռեալում» չկան Զիդանը, Ռոնալդուն ու հաղթանակները, իսկ «Լեգանեսը» թողել է այդ պատմական հաղթանակը կերտած գլխավոր մարզիչ Ասիեր Գարիտանոն: Առաջիկա խաղում «Ռեալը» զրկված կլինի մի շարք առաջատարներից: Վնասվածքի պատճառով չեն խաղա Բեյլը, Ասենսիոն ու Մարիանոն: Նրանց է միացել նաև Կրոսը: Փոխարենը կարող է իր թիմում նորամուտը նշել նորեկ Բրահիմ Դիասը: Ենթադրում եմ, որ «Ռեալ Սոսիեդադին» անարդար պարտվելուց հետո գազազած գազանի նման հարձակվելու է մրցակցի վրա ու հաղթելու է չոր հաշվով:

Այսպիսով խաղադրույք՝ «Ռեալի» չոր հաշվով հաղթանակ։

Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի գավաթ․ 1/8-րդ եզրափակիչ
00:30/10 հնվ
«Ռեալ Մադրիդ» — Լեգանես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0