«Ռեալ Մադրիդ» — «Լաս Պալմաս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 05 նյմ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 11-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Լաս Պալմաս» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա կիրակի երեկոյան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մեր փորձագետը կարծում է, որ «Ռեալը» չոր հաշվով հաղթանակ կտանի։ 

«Ռեալը» իհարկե վերջին ժամանակներում հուսախաբ է անում իր երկրպագուներին։ Պարտություն «Ժիրոնայից» առաջնությունում, ինչի արդյունքում թիմը ետ է մնում «Բարսելոնայից» 8 միավորով և իհարկե պարտություն բոլոր առումներով Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմից»։ Այդ ամենը հուշում է այն մասին, որ մադրիդցիների մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Իսկապես հիմա ո՛չ Կրոսը, ո՛չ Մոդրիչը լավագույն խաղը չեն ցուցադրում։ Արքայական ակումբի հարձակման գծում բոլորը չէ, որ առողջ են։ Բայց այս խաղային պահերը «Ռեալը» պետք է ինչ-որ ձև հաղթահարի։ Եվ հիմա շատ հարմար մրցակից է «Ռեալի» համար, որպեսզի մի փոքր սկսենք հավատալ «սերուցքայինների» վերադարձին։

«Լաս Պալմասը» վեց անընդմեջ պարտություն է կրել, եթե մենք հաշվի առնենք միայն առաջնության խաղերը։ «Լաս Պալմասում» փոխվեց մարզիչը։ Հեռացավ Մանոլո Մարկեսը։ Պակո Այեստերանը գլխավորեց թիմը։ Հյուրընկալվելիս վերջին երեք խաղերում «Լաս Պալմասը» չի կարողացել աչքի ընկնել ՝ պարտվելով «Սևիլյաին», «Բարսելոնային» և «Վիլյառեալին»։ Հիմնականում եթե նրանք խփում են, անում են դա տանը։ Բայց գավաթում «Լաս Պալմասը» 4։1 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին», սակայն գավաթը ամենևին այլ պատմություն է և դժվար թե ինչ-որ կապ ունի այս հանդիպման հետ։

«Ռեալը» արդեն 9 գնդակ է բաց թողել, ինչը իհարկե Զիդանի թիմի համար շատ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Զիդանը միշտ հույս է կապում հուսալի պաշտպանության հետ։ Վերջին երկու խաղերում տանը «Ռեալը» չոր հաշիվներով հաղթել է «Էյբարին» և «Էսպանյոլին»։ Կարծում եմ ՝ «Ռեալը» կհաղթի և բաց չի թողնի։ «Ռեալին» անչափ անհրաժեշտ է հիմա հաղթելը և բաց չթողնելը։ Սահմանված է 2,12 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա 2017-18
23:45/5 նյմ
«Ռեալ Մադրիդ» — «Լաս Պալմաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ