«Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 01 հկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 7-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ գոլառատ խաղում Զիդանի թիմը կհաղթի։

Իհարկե, բարդ է պատկերացնել, որ վերջին տարիներին Իսպանիայի երևի թե ամենաուժեղ ակումբը՝ Մադրիդի «Ռեալը», առաջնության սկզբում «Բարսելոնային» զիջում է արդեն 7 միավորով։ Էլ ավելի բարդ է պատկերացնել, որ Զիդանի թիմը չի կարողանում հաղթել սեփական դաշտում։ Վերջին 3 խաղում «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեուում» չի հաղթել, մինչդեռ դրսում «սերուցքայինները» բավական հաջող են հանդես գալիս։

Ինչ վերաբերում է «Էսպանյոլին», ապա մեկնարկի համեմատ թիմը սկսել է ավելի լավ հանդես գալ։ Վերջին 3 խաղում թիմը չի պարտվել։ Նախորդ տուրում կատալոնացիները 4։1 հաշվով հաղթեցին «Դեպորտիվոյին» և Մադրիդ են մեկնում բարձր տրամադրությամբ, բայց դժվար թե դա ինչ-որ բան փոխի, որովհետև «Ռեալն» անկասկած հաղթելու է։ «Էսպանյոլը» «Ռեալի» համար բավական հարմար մրցակից է։

«Ռեալում» բազմաթիվ կորուստներ կան։ Կարվախալն ու Մարսելոն չեն խաղալու, Կովաչիչն ու Բենզեման նույնպես կբացակայեն։ Բեյլն էլ թեթևակի վնասվածք ունի և դժվար թե խաղա։ «Էսպանյոլի» կազմում գլխավոր կորուստը Պաբլո Պիատիի բացակայությունն է, ով առանցքային դեր ունի Կիկե Ֆլորեսի թիմում։ Նրան հավանաբար կփոխարինի Լեո Բապտիստաոն։

Գոլառատ խաղ եմ սպասում։ Առաջարկում եմ «Հ1 և Շատ 3,5» խաղադրույքը, որի համար սահմանված է 1,57 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 7-րդ տուր
22:45/1 հկտ
«Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ