«Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45/22 սպտ

«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 5-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ» հանդիպման վերաբերյալ։ Սիրված փորձագետը կարծում է, որ տանտերերը երկորդ կեսում ավելի արդյունավետ կլինեն, քան առաջինում։

«Ռեալը» Չեմպիոնների լիգայում «Ռոմայի» դեմ անչափ հաջող հանդիպումից հետո առաջնությունում ընդունելու է «Էսպանյոլին»։ Կատալոնացիները բավականին լավ տեսք ունեն նոր գլխավոր մարզիչ Ժոան Ռուբիի հետ։ Նախորդ տուրում «Էսպանյոլը» տանը 1։0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։ 4 տուրից հետո «Էսպանյոլը» 7 միավոր ունի։ Առայժմ երկու հաղթանակներն էլ գրանցվել են տանը, իսկ ահա դրսում գործերը ավելի վատ են․ 1։1 «Սելտայի» հետ և 1։2 Ալավեսի հետ։ Սակայն չնայած պարտությանը՝ «Էսպանյոլը» «Ալավեսից» ավելի լավ տեսք ուներ։

Կա համաչափություն «Ռեալի» այս տարվա խաղերում։ Գրեթե բոլոր խաղերում «արքայական» ակումը ավելի շատ գնդակ է խփում երկրորդ կեսում։ Բացառություն է միայն առաջին տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպումը։ Այդպես է եղել թե՛ «Ռոմայի», թե՛ «Ժիրոնայի», թե՛ «Լեգանեսի», և թե՛ վերջին տուրում «Աթլետիկի» դեմ խաղերում։ Ելնելով այս վիճակագրությունից՝ կարող ենք փաստել, որ «Ռեալը», խաղը սկսելով, որոշակի հնարավորություններ տալիս է մրցակցին հակադարձելու։ Իսկ ահա երկրորդ կեսում արդեն կարողանում է հեշտությամբ հասնել առավելության։

Այնպես որ այստեղ ես առաջարկում եմ խաղադրույք՝ «Ռեալի» անհատական գոլերը երկրորդ կեսում շատ առաջինից։ Առայժմ վիճակագրությունը խոսում է այս ամենի մասին։ Տեսնենք՝ ինչ կլինի այս անգամ։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19․ 5-րդ տուր
22:45/22 սպտ
«Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0