«Ռեալ Մադրիդ» – «Էյբար». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:15, 02 հկտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք Պրիմերայի յոթերորդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Էյբար» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ ոչ այնքան գոլառատ խաղում մադրիդցիները կհաղթեն:

Վերջին խաղերից երևում է, որ «Ռեալն» ամենալավ վիճակում չէ: Չնայած նա Դորտմունդում չպարտվեց, բայց մեղմ ասած այնքան էլ վստահ տեսք չուներ: «Բորուսիան» խաղավերջում ոչ-ոքի կորզեց, բայց ավելի շատ պահեր ուներ: «Էյբարը» կոշտ պաշտպանությամբ խաղացող թիմ է: Նա փորձում է թիկունքում լավ խաղալ և օգտագործել հակագրոհները: «Էյբարի» կատարմամբ ստանդարտները վտանգավոր են: Կարծում եմ, որ «Էյբարը» «Սանտիագո Բեռնաբեուում», իհարկե, չի դիմադրի, բայց դժվար թե խոշոր հաշվով պարտվի: Ռոնալդուի մոտ դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է, Բեյլն այնքան էլ վստահ տեսք չունի, իսկ Բենզեման վնասվածքից հետո մարզավիճակ է հավաքում: «Ռեալը» հազիվ թե համերգ տա: Մադրիդցիները պետք է հաղթեն, բայց չեմ սպասում, որ շատ գոլ կխփեն: Հնարավոր է, որ տանտերերը 2-3 գնդակ ուղարկեն մրցակցի դարպասը, բայց ավելի խոշոր հաշվի չեմ սպասում: Այդ պատճառով էլ ընտրում եմ ««Ռեալի» հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: Դորտմունդում «Ռեալը» շատ ուժ է ծախսել:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 7-րդ տուր
18:15/2 հկտ
«Ռեալ Մադրիդ» – «Էյբար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ