«Ռեալ Մադրիդ» — «Դեպորտիվո». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:30, 09 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 19-րդ տուրի «Ռեալ» — «Դեպորտվիո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի և հյուրերի գոլի վրա: 

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում առաջին հանդիպումն է Զինեդին Զիդանի համար: Տեսնենք, ինչ կստացվի այս ամենից: Դեռեւս շատ տարբեր կարծիքներ եմ լսել Զիդանի մասին: Սակայն «Ռեալի» գլխավոր մարզչի աշխատանքը յուրահատուկ է: Ի՞նչն է կարեւոր: Կարեւոր է լավ հարաբերություններ ունենալ մարդիդյան ակումբի բոլոր աստղերի հետ: Պետք է անընդհատ նրանց հետ կապի մեջ լինել՝ խոսել առաջինի, երկրորդի և երրորդի հետ: Հետաքրքիր կլինի այս փորձարկումներին հետեւելը, բայց դեռեւս վաղ է դրա մասին քննարկել:

Սկզբի համար ամենահեշտ մրցակիցը չի ընկել Զիդանին: «Դեպորտիվոն» այս մրցաշրջանում շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Համարձակ թիմ է, արագ և ոչ մեկից չվախեցող: Վիկտոր Սանչեսի ֆուտբոլիստները ութխաղյա անպարտության ցուցանիշ ունեին, որի ընթացքում «Կամպ Նոու» մարզադաշտում միավոր խլեցին «Բարսելոնայից»: Բարդ կլինի «Ռեալի» համար: Քիչ հավանական է, որ մադրիդցիները «Բենիտեսի» հեռացումից հետո միանգամից առավելագույն թափ հավաքեն. դրան հավատալը դժվար է: Այդուհանդերձ, «Ռեալի» վրա եմ խաղադրույք կատարելու, ինչ-որ թարմ զգացմունքներ այնուամենայնիվ կլինեն: Խաղադրույք եմ կատարում «Ռեալի» հաղթանակի վրա այն պայմանով, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն. օպտիմալ տարբերակ է:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 19-րդ տուր
23:30/9 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 80%
Չի՛ հաղթի 20%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ