«Ռեալ Մադրիդ» — «Չելսի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 27 ապր 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ Մադրիդ» — «Չելսի» առաջին հանդիպման վերաբերյալ:

Ողջու՛յն բոլորին:

Կիսաեզրափակիչ առաջին խաղ, որում «Ռեալն» «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում կամ ինչպես նրան Կլոպն էր անվանել՝ «մարզումային դաշտում» կընդունի «Չելսիին»:

«Ռեալն» արդեն մեկ անգլիական թիմի արգելքը հաղթահարել է՝ հաղթելով «Լիվերպուլին»: Երևի Տուխելի թիմի դեմ մենք շատ զգուշավոր խաղ կտեսնենք: Դժվար թե թիմերը շատ գոլ բաց թողնեն, Տուխելի օրոք «Չելսին» ընդհանրապես քիչ գոլ է բաց թողնում: Բացառությամբ «Վեսթ Բրոմվիչի» դեմ հանդիպմանը, երբ լոնդոնյան ակումբը 5 գնդակ ընդունեց, սակայն նրանք 10 հոգով էին խաղում:

«Ռեալը» վերջին խաղերում ընդհանրապես գոլ բաց չի թողնում՝ և՛ «Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, և՛ ներքին առաջնության տնային խաղերում: Ճիշտ է՝ մադրիդյան ակումբը  Լա Լիգայի երկու խաղում միավորներ կորցրեց ու դա լրջորեն ազդեց Իսպանիայի առաջնությունում թիմի դիրքի վրա:

Դժվար թե առաջին խաղն արդյունավետ ստացվի: Ես այդպես էի ենթադրում նաև «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը: Սակայն այնտեղ նախադրյալներն էլ այդքան շատ չէին, որ հանդիպումը գոլառատ կլինի: Այստեղ ևս այդպիսի նախադրյալները քիչ են: Ճնշման, զգուշավորության, սեփական խաղացողների փորձի հաշվին հանդիպումը կարող է կրկին անարդյունավետ ստացվել:

Կրոսը հայտնի չէ, թե արդյոք կխաղա՞, թե՞ ոչ: Մոդրիչը կարծես ամբողջությամբ վերականգնվել է: Կա Ազարը, ով նախկինում հանդես է եկել «Չելսիի» կազմում: Կարծես թե «Ռեալի» կադրային խնդիրները փոքր-ինչ քչացել են: Այժմ հարցը թիմի ֆունկցիոնալ վիճակի մեջ է: «Ռեալը» շատ ինտենսիվ գրաֆիկ ունի, այդ պատճառով ուժերը կարող են ակնհայտորեն չբավականացնել:

Իմ կանխատեսումը «Գոլերը տոտալ 2,5-ից քիչ»-ն է: Ես նաև կդիտարկեի այն խաղադրույքը, որ գոլերը առաջին խաղակեսում տոտալ 1-ից քիչ կլինեն: Դժվար թե մենք ականատեսը լինենք խաղի, որում թիմերը կձգտեն արդեն հանդիպման մեկնարկում փոխանակվել գոլերով: Ամենայն հավանականությամբ, խաղը հակագրոհային կլինի:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, 1/2 եզրափակիչ, առաջին խաղ
23:00/27 ապր
«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/2 եզրափակիչ, առաջին խաղ
23:00/27 ապր
«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ