«Ռեալ» – «Չելսի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 12 ապր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Չելսի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդիպում են 3-րդ խաղարկությունում անընդմեջ։ 2 տարի առաջ լոնդոնյան ակումբը Թոմաս Տուխելի գլխավորությամբ տնային խաղում հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ դարձավ գավաթակիր։ Անցած տարի ևս «Չելսիի» անունը կապված է ՉԼ հաղթողի հետ, բայց հակառակ էֆեկտով. «Կապույտներին» հաղթելուց հետո «Ռեալը», ի վերջո, 14-րդ անգամ նվաճեց «ականջավոր գավաթը»։ Ինչպե՞ս կդասավորվեն իրադարձություններն այս անգամ՝ դժվար է ասել։

Իսպանիայի առջանությունում «Ռեալը» գործնականում դադարել է ոտք գցել «Բարսելոնայի» հետ, քանի որ միավորային տարբերությունը շատ մեծ է։ Թեպետ վերջին «Կլասիկոյում» «Ռեալը» ջախջախեց կատալոնացիներին, Լա լիգայի նախորդ տուրում պարտվեց «Վիլյառեալին» 2։3 հաշվով, այն էլ՝ տնային խաղում։ «Չելսիի» վիճակն էլ լուրջ է. մարզչական փոփոխությունից և Ֆրենկ Լեմպարդի նշանակումից հետո ակումբի երկրպագուները հույս ունեին, որ խաղային ճգնաժամը կմնա անցյալում, սակայն ամեն ինչ շարունակվում է նույն տեմպով. «Վուլվզից» կրած 0։1 հաշվով պարտությունը պատական չէր, քանի որ առջևի գծում «Չելսին» ոչինչ չէր հաջողում։ Այս պահին ակումբի՝ առանց հաղթանակների շարքը ձգվում է արդեն 4 խաղ։

Կադրային տեսանկյունից էլ «Չելսին» լավագույն վիճակում չէ. վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնեն Տիագու Սիլվան, Սեսար Ասպիլիկուետան ու Մեյսոն Մաունթը։ «Ռեալի» հայտացուցակից բացակայելու է միայն Ֆերլան Մենդին, իսկ Դավիդ Ալաբայի մասնակցությունը հարցականի տակ է։ Այս ամենը հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ «Չելսին» դժվար թե կարողանա գրավել նման «Ռեալի» դարպասը։ Իսկ «Ռեալի» մասով կասկած չունեմ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:45/12 ապր
«Ռեալ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ