«Ռեալ Մադրիդ» — «Բետիս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:55, 20 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 5-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա չորեքշաբթի երեկոյան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում տանտերերը կհաղթեն չոր հաշվով:

Գլխավոր իրդարձությունը այս տուրի համար. վերադառնում է Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինիս որակազրկումը ավարտվել է և նա կխաղա «Բետիսի» դեմ խաղում: Այս ընթացքում Ռոնալդուն գոլեր խփեց ոչ միայն հավաքականում այլ նաև Չեմպիոնների լիգայում «Ռեալի» կազմում:

«Ռեալը» մոտենում է այս խաղին հյուրընկալվելիս «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ վստահ տարած հաղթանակից հետո: «Ռեալը» հերթական անգամ ապացուցեց, որ ինչ կազմով էլ որ խաղա, միևնույն է «Ռեալը» մնում է «Ռեալ»: Չկան Ռոնալդուն, Բենզեման, Մարսելոն, Կրոսը. ոչ մի սարսափելի բան: Կան խաղացողներ, ովքեր պատվով կարող են փոխարինել նրանց: «Ռեալը» լավ ուսումնասիրել էր այդ ամենը Սան-Սեբաստիանում և արդյունքում տարավ համոզիչ հաղթանակ:

Հիմա «Ռեալի» մրցակիցը «Բետիսն» է, ով հիմնականում միավորներ է հավաքում տանը: Իսկ հյուրընկալվելիս հիմնականում պարտվում է: Մեկ մեծ ակումբի հետ դրսում «Բետիսը» արդեն հասցրել է խաղալ: Մեկնարկային տուրում թիմը 0:2 հաշվով զիջեց «Բարսելոնային»: Սակայն այդ ժամանակ «Բարսելոնայի» համար շատ դժվար էր խաղալը Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Կարծում եմ այստեղ «Բետիսը» կդիմակայի «Ռեալին», բայց ոչ երկար ժամանակ: Ես կխաղայի «Ռեալի» գոլը կամ ընդհանրապես «Ռեալի» հաղթանակը առաջին կեսում ասիական հանդիկապով (-1) 1.65 գործակցով: Կամ կարելի է ռիսկի դիմել` ընտրելով «Ռեալի» հաղթանակը առաջին կեսում ասիական հանդիկապով (-1.5) 2.23 գործակցով:

Որպես հիմնական խաղադրույք առաջարկում եմ. «Ռեալի» չոր հաղթանակ 2.13 գործակցով: Մարսելոն վերադառնում է: Պաշտպանությունում ամեն ինչ կարգին է և չեմ կարծում, որ նման «Բետիսը» հյուրընկալվելիս կարող է «Ռեալին» գոլ խփել: Չմոռանանք` վերադառնում է նաև Կրիշտիանուն:

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18 5-րդ տուր
23:55/20 սպտ
«Ռեալ Մադրիդ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ