«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 18 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ Մադրիդ» — «Բավարիա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ գոլառատ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

Իհարկե, Մյունխենում հաղթելուց հետո «Ռեալը» պատասխան խաղում ֆավորիտ է: Ավելորդ չէ նշել, որ մադրիդցիները խաղալու են սեփական դաշտում: Հոգեբանական խնդիրներ Զիդանի թիմում չկան: «Սերուցքայիններն» այսօր հավանաբար ավելի լավ հանդես կգան:

Բայց… Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու «Ռեալը» չպետք է լավ հանդես գա: Կենտրոնական պաշտպանի գոտին դարձյալ մերկ է: Պեպեն ու Ռաֆայել Վարանը չեն խաղում, իսկ Նաչոյին շատ բարդ կլինի հսկել Լևանդովսկուն, ով առաջին խաղում բացակայում էր: Լեհ հարձակվողին հավանաբար անձամբ Սերխիո Ռամոսը կհսկի: Լավ է, թե վատ, բայց այս խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի Գարեթ Բեյլը: Ուելսցին նախորդ վնասվածքից հետո ոչ մի կերպ չէր կարողանում մարզավիճակ հավաքել: Հավանաբար նրա դիրքը կփակի վերջին շրջանում հիանալի ֆուտբոլ ցուցադրող Իսկոն:

Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա Բոատենգի ու Հյումելսի մասնակցությունը հարցականի տակ է, իսկ Խավի Մարտինեսը որակազրկված է: Սա նշանակում է, որ մյունխենցիների պաշտպանությունում բաց դռների օր կհայտարարվի:

Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Կարծում եմ, որ այն կաշխատի: Գործակիցը 1,92 է:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/18 ապր
«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ