«Ռեալ» Մադրիդ — «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 01 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» Մադրիդ — «Բավարիա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում գոլերի փոխանակության և տոտալ 2,5-ից շատ գոլի վրա:

ՉԼ-ի եզրափակչի մասնակիցները արդեն թվացյալ պարզ են, բայց ամեն ինչ կարող է փոխվել: Դա ապացուցեց «Ռոման» այս տարի, ինչպես նաև «Բարսելոնան» նախորդ խաղարկությունում:

«Ռեալը» կարող է 3-րդ անգամ անընդմեջ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ: Դա չանելու համար անհրաժեշտ է բացառիկ տաղանդ ունենալ, ինչպես ունի Ունայ Էմերին: Բայց Զիդանն ապացուցել է, որ տաղանդավոր մարզիչ է: Մյունխենում ամեն թիմ չէր կարող 2:1 հաշվով հաղթել «Բավարիային»՝ ունենալով կադրային խնդիրներ: Առաջիկա խաղում չի խաղա Կարվախալը: Բացի այդ, Կազեմիրոն այս խաղում դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնի եզրափակիչը: Դա նշանակում է, որ «Ռեալի» պաշտպանության աջ եզրում կխաղա Վասկեսը: Իսկոն, նույնպես, վնասվածք ունի:

«Բավարիայում» վնասվածքները շատ են: Բոատենգը, Ռոբենը, Վիդալն ու Կոմանը չեն հասցրել ապաքինվել վնասվածքից: Այնպես որ, Հայնկեսի թիմի շանսերը բավական մշուշոտ են:

Ենթադրում եմ, որ խաղը գոլառատ կստացվի: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,47 է:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 2:1)
22:45/1 մյս
«Ռեալ» Մադրիդ - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ