«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Այստեղ շատ բարդ է ինչ-որ բանի մասին վստահ ասելը: Կարծում եմ, որ «Բավարիան» «Ռեալից» թույլ չէ: Առաջին խաղում երկու տարբեր խաղակես եղավ: Առաջինում «Բավարիայի» մոտ շատ բան ստացվեց: Իրացներ Վիդալը 11 մետրանոցը, հաշիվը կդառնար 2:0, և «Ռեալը» հիմա ֆավորիտ չէր լինի: Բայց երկրորդ խաղակեսում «Ռեալի» մոտ ամեն ինչ սկսեց ստացվել, և հիմա կարելի է հարց տալ, թե ինչու մադրիդցիները խփեցին 2 գոլ, այլ ոչ թե 3 կամ 4: Մանուել Նոյերը պահպանեց դիմակայության ինտրիգը:
Կարծում եմ, որ Հյումելսի ու Լևանդովսկու վերադարձից հետո «Բավարիան» կվերափոխվի: Նրանց տեղն առաջին խաղում շատ էր զգացվում: Լևանդովսկին կարող է առանցքային դեր խաղալ առաջիկա խաղում: Նրա բացակայությունը «Ռեալի» դեմ շատ էր զգացվում, և «Բայերի», որի հետ խաղում մյունխենցիները բազմաթիվ պահեր ունեցան, բայց անգամ մեկ գոլ չկարողացան խփել:
Չեմ զարմանա, եթե պատասխան խաղում Անչելոտտիի թիմը 2:1 հաշվով հաղթի: 1,87 գործակցով վերցնում եմ հյուրերի 1,5-ից շատ գոլը: «Ռեալի» պաշտպանությունն անանցանելի չէ: «Բավարիան» առաջին խաղում պահեր ունեցավ, հիմա էլ կունենա: Մյունխենյան ակումբը ռիսկի կգնա, կվազի առաջ և կհասնի իր ուզածին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: