«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/oWLqRqhY0wE
«Ռեալի» և «Բավարիայի» պատասխան խաղը: Արդյունավետ խաղ եմ սպասում: Այս թիմերն ընդհանրապես արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում: Մյունխենում կայացած առաջին խաղն ապացուցեց դա: Այնտեղ Մադրիդը մոտ էր 0:2 հաշվով պարտությանը: Եթե Վիդալը իրացներ 11 մետրանոցը, ապա շատ բարդ կլիներ «Ռեալի» համար: Բայց ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց: Արդյունքում Զիդանի թիմը կարողացավ 2:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տանել:
Փաստացի պայքարն արդեն ավարտված է, որովհետև հյուրընկալվելիս 2:1-ը հսկայական առավելություն է, բայց Մադրիդը պաշտպանությունում մեծ խնդիրներ ունի, թիմը շատ է բաց թողնում: Խնդիրն այն է, որ հիմնական պաշտպանների զույգը , որոնք տանը կխաղան «Բավարիայի» դեմ, Նաչոն ու Սերխիո Ռամոսը, քիչ չէ, որ չեն փայլում համագործակցությամբ, պաշտպանությունում էլ շատ ապահով չեն գործում: Ռամոսը պաշտպանության տեսանկյունից ողբերգական իրավիճակում է, կրկնում եմ: Նա դա փոխհատուցում է գոլերով, բայց Ռամոսի բացակայության և առկայության դեպքում բաց թողնված գոլերը 3 անգամ ավելի շատ են: Ռամոսի հետ «Ռեալը» դաշտում հաճախ է բաց թողնում: Նաչոն նույնպես ապահովության օրինակ չէ, իսկ Կեյլոր Նավասը 14 խաղ անընդմեջ գոլ է բաց թողել:
Կարծում եմ, որ «Բավարիան» կարող է Մադրիդում գոլ խփել: Զիդանը հասկանում է, որ իր թիմը հաշիվ պահելուց վատ է խաղում: Հաշվի վրա խաղալու վերջին փորձն անհաջողության մատնվեց, որովհետև երբ «Ռեալը» «Աթլետիկոյի» դեմ մադրիդյան դերբիում փորձեց պահպանել հաղթական հաշիվը, դա բերեց Գրիզմանի գոլին և 2 միավորի կորստի: Այդ պատճառով էլ Մադրիդն առջևի գծում կփորձի փնտրել իր բախտը, և չնայած Բեյլի բացակայությանը, «Ռեալը» կարող է գոլ խփել «Բավարիային», որը կթռչի հարձակման, որը կփնտրի հաղթանակ, միաժամանակ «Ռեալին» հակագրոհների ժամանակ ավելի մեծ տարածություն կտա, իսկ մադրիդցիները հրաշալի են օգտագործում հակագրոհները:
Կարծում եմ, որ այստեղ գոլեր պետք է լինեն, բայց դրանց փոխանակության կամ տոտալ 2,5-ից շատ գնդակի գործակիցները շատ ցածր են, հետևաբար կխաղամ այն բանի վրա, որ «Ռեալը» չի պարտվի, իսկ թիմերը կփոխանակվեն գոլերով: Կարելի է նաև խաղալ տանտերերի չպարտվելու և տոտալ 2,5-ից շատ գոլի վրա: Արդյունավետ խաղ եմ սպասում: Սպասում եմ, որ «Բավարիան» կպայքարի մինչև վերջ, բայց, այնուամենայնիվ, Մադրիդը կարող է պահպանել այն առավելությունը, որը Մյունխենում տեղի ունեցած առաջին խաղում ձեռք է բերել: Կարծում եմ, որ Զինեդին Զիդանի թիմը դուրս կգա կիսաեզրափակիչ և կշարունակի պայքարը իր հերթական՝ արդեն 12-րդ տիտղոսի համար:
Շնորհակալություն ուշադրության համար, ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ «Спорт-Экспресс»-ի թղթակիցը, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: