«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա». Ալեքսանդր Բուբնովի կանխատեսումը
Այս խաղից շատ գոլեր եմ սպասում, ինչպես «Մոնակո» — «Բորուսիա» խաղից: Այստեղ գրեթե անհնար է ելք կանխատեսելը: Նույնիսկ «Բավարիայի» 1:0 հաշվով հաղթանակը նրան հաջողություն չի բերում, այն կարող է «Ռեալին» բավարարել: Կարելի է խաղադրույք կատարել տոտալ 2,5-ից շատ գոլի վրա, բայց գործակիցը բարձր չէ: Գոլերի փոխանակությունը գնահատվում է 1,34 գործակցով: Այդ պատճառով էլ ռիսկի սիրահարներին առաջարկում եմ դիտարկել «Բավարիայի» տոտալ 1,5-ից շատ գոլը՝ 1,82 գործակցով: Առաջին խաղում գերմանացիները վատ տեսք չունեին նախքան կարմիր քարտը:
Եթե «Ռեալը» հյուրընկալվելիս 2 գոլ խփեց, ապա ինչու՞ չի կարող նույնը «Բավարիան» անել: Մանվանդ, որ շարք է վերադարձել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ մադրիդցիների կազմում կբացակայի Բեյլը: Այո, մյունխենցիները կարող են չշարունակել պայքարը, բայց մինչև վերջ պայքարել և մեկ գոլից ավել խփել կարող են նույնիսկ «Ռեալի» դաշտում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար: