«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Էլ կլասիկո՝ սրանով ամեն ինչ ասված է: Այսօր ողջ աշխարհն ուշադրությունը կկենտրոնացնի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ կմրցեն այս պահին աշխարհի ամենահայտնի ակումբները: Աշխարհը կիսվել է 2 մասի՝ կամ «Ռեալ», կամ «Բարսելոնա»:
Եթե հաշվի առնենք թիմերի հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածությունը, ապա ամեն ինչ խոսում է Մադրիդի «Ռեալի» առավելության մասին, բայց սա, իհարկե, հարաբերական է: Նեյմարի բացակայությունը մադրիդցիներին ֆավորիտ է դարձնում: Հարցականի տակ է նաև Մասկերանոյի մասնակցությունը, ով վերջին մարզումը ժամանակից շուտ ավարտեց: Կատալոնացիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայից և ամեն ինչ անում են, որպեսզի ներքին առաջնությունում շարունակեն չեմպիոնական պայքարը:
Մադրիդի «Ռեալը» ավելի լավ վիճակում է: Որակազրկվածներ չկան: Պեպեն ու Վարանը վնասվածք ունեն: Պաշտպանության կենտրոնում կգործի Ռամոս-Նաչո զույգը: Տարբերակ կա, որ կենտրոնում կխաղա Դանիլոն, բայց Նաչոն «Բավարիայի» դեմ գերազանց խաղաց և գրեթե սխալներ թույլ չտվեց: Բեյլը հասցրեց ապաքինվել և կմասնակցի կլասիկոյին:
Կանխատեսումս շատ պարզ է: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ առաջարկում եմ «Ռեալի» հաղթանակը: Գործակիցը 2,11 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: