«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

22:45, 23 ապր 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք իսպանական Պրիմերայի 33-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Մեսսին ու Ռոնալդուն գոլի հեղինակ կդառնան:

https://youtu.be/jDHTCurr_qo

Էլ կլասիկո. «Ռեալն» ընդդեմ «Բարսելոնայի»: Մրցաշարային աղյուսակում 3 միավոր տարբերություն, գումարած դրան «Ռեալը» «Սելտայի» դեմ հետաձգված հանդիպում ունի: Ընդհանրապես հայտնի չէ, թե երբ է կայանալու այդ հանդիպումը, որովհետև «Սելտան» ԵԼ-ի կիսաեզրափակչում է, իսկ «Ռեալը»՝ ՉԼ-ի: Երբ ժամանակ լինի այդ հանդիպման համար, դա խնդիր կլինի առաջնության կազմակերպիչների և օրացույցը կազմողների համար: Բայց հիմա դրա մասին չենք խոսում:

Այո, «Ռեալը» պաշտպանությունում խնդիրներ ունի պաշտպանությունում: Վարանը չկա, Պեպեն չկա, բայց Նաչոն կենտրոնում Ռամոսի հետ բավական վստահ է գործում: «Բարսելոնայում» չի լինի Նեյմարը, ով որակազրկված է, Բեյլը «Ռեալի» կազմ է վերադարձել, բայց առանց նրա «Ռեալն» ավելի լավ էր նայվում: Մի խոսքով, շատ բան կարելի է ասել, բայց թե ինչ տարբերակ վերցնել, նույնիսկ ես չեմ հասկանում:

Երեք ելքի խաղ է: «Բարսելոնայի» համար այս խաղն ամենակարևորն է մրցաշրջանում, եթե չվերցնենք գավաթի եզրափակիչը «Ալավեսի» դեմ: Եթե կատալոնացիները պարտվեն, ապա վերջ՝ ցտեսություն: «Ռեալը» չեմպիոն կդառնա, դրանում կարելի է չկասկածել: Որովհետև մադրիդցիներին մնացել են «Վալենսիայի»և «Սևիլիայի» հետ տնային հանդիպումներ, և պատմականորեն բարդ արտագնա հանդիպում Լա Կորունայում: Բայց կարծում եմ, որ «Ռեալը» կվերցնի իր միավորները: Եթե հաղթի «Բարսելոնան», ապա լրացուցիչ առավելություն կունենա: Իսպանիայում հավասաար միավորների դեպքում հաշվի են առնում անձնական հանդիպումները: «Նոու Կամպում» առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Եթե կատալոնացիները հաղթեն, ապա առավելություն կունենան:

Ոչ-ոքին բավարարում է «Ռեալին», «Բարսելոնային» միայն հաղթանակ է պետք: Ինչպես պետք «Բարսան» հաղթի առանց Նեյմարի՝ չգիտեմ: Այդպիսի պաշտպանությամբ, ինչպիսին «Բարսայինն» է, նույնպես չգիտեմ: Բայց «Բարսելոնան» «Բարսելոնա» է: Նա կարող է հաղթել, «Ռեալը» կարող է չպարտվել: Մադրիդցիներն առավելություն ունեն, նրանց ոչ-ոքին էլ է ձեռնյտու:

Գոլերի, հաշվի, ելքի վրա չեմ ցանկանում խաղադրույք կատարել: Առաջարկում եմ այնպիսի տարբերակ, որը երբեք չեմ կանխատեսել: Լիոնել Մեսսիի գոլը: Ի՞նչ կասեք: Մեսսին մոտ էր Բուֆֆոնին գոլ խփելուն, բայց ոչ մի կերպ այս դարպասապահին չկարողացավ այդպես էլ գոլ խփել: Կեյլոր Նավասի հետ ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Եթե ոչ Մեսսին, ապա էլ ո՞վ: Սուարեսը դեռ չի գտնում իր խաղը, առջևում այնքան էլ լավ չի զգում իրեն:

Լիոնել Մեսսիի գոլը: Եթե «Բարսելոնայում» ինչ-որ մեկը գոլ է խփում, ապա իհարկե նա: Նա առաջնությունում 29 գոլ է խփել, ինչու չկլորացնել թիվը: Կարելի է վերցնել նաև Ռոնալդուի գոլը: Ինչու՞ ոչ: Ռոնալդուն վստահ է զգում իրեն: «Բավարիային» նա 3 գոլ խփեց: Մի խոսքով, Ռոնալդուի գոլը՝ 1,74 գործակցով, Մեսսիի գոլը՝ 1,95 գործակցով: Խաղում ենք Winline-ում: Լավ գործակիցներ են, խաղացեք դրանցով: Կարծում եմ, որ այս տարբերակներից մեկը հաստատ կաշխատի: Դիտում ենք էլ կլասիկո և հիանում ֆուտբոլով:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 33-րդ տուր
22:45/23 ապր
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լա լիգա, 33-րդ տուր
22:45/23 ապր
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ