«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 10 ապր 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 30-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» խաղի վերաբերյալ:

Անկեղծ ասած, գնալով ավելի է մեծանում ցանկությունը, որպեսզի «Ռեալը» վերադառնա «Սանտյագո Բերնաբեու», քանի որ ՉԼ-ի 1/4 եզրափակչի՝ «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև այդ համեստ ստադիոնում ընթացող խաղին այնպիսի զգացողություն էր, որ այն կարծես ստուգողական հանդիպում էր:

Այս խաղը ևս այնպիսին է, որը կգրավի ամբողջ մոլորակի ուշադրությունը, բոլորը կդիտեն «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը, քանի որ այն թոփ է: Այստեղ շատ լուրջ ինտրիգ կա: «Աթլետիկոն» կորցրեց իր առավելությունը. այն 66 միավոր ունի, «Բարսելոնան» վաստակել է 65, իսկ «Ռեալը»՝ 63 միավոր:

Հիշեցնեմ, որ Իսպանիայի առաջնությունում հավասար միավորների դեպքում առաջին ցուցանիշը թիմերի միջև խաղերի արդյունքն է: Առաջին շրջանում «Ռեալը» «Կամպ Նոու» մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Բարսային», այդ պատճառով «արքայական» ակումբի համար կարևոր է այս խաղում չպատրվելը՝ հավասար միավորների դեպքում կատալոնական ակումբի նկատմամբ առավելություն ունենալու համար:

«Բարսան» արդեն 19 խաղ է՝ առաջնությունում չի պարտվում, «Ռեալը» ևս վաղուց չի պարտվում: Ես տպավորված եմ «Լիվերպուլի» դեմ «Ռեալի» ցուցադրած խաղով: Թիմն իր հանդիպումները հաղթում է կիսապաշտպանության և Կարիմ Բենզեմայի ակտիվ օգնության շնորհիվ: Չկան Ռամոսը և Վարանը. կրկին Նաչոն ու Միլիտաոն կխաղան պաշտպանության կենտրոնում, ինչից կարող է օգտվել «Բարսելոնան»: Սակայն ինչպիսի՞ն կլինի Կումանի թիմը: Եթե այն նույնքան վատը լինի, որքան «Վալյադոլիդի» դեմ խաղում էր, ապա «Ռեալի» դեմ նրա համար դժվար կլինի: Եթե «Բարսան» այնպիսին լինի, ինչպիսին մինչև միջազգային դադարն էր, ապա այդժամ արդեն «Ռեալի» համար բարդ կլինի:

Հանդիպումը կանխատեսման տեսանկյունից շատ բարդ է: «Աթլետիկոն» այս տուրում դրսում կհանդիպի «Բետիսին», որը հիանալի մարզավիճակում է, այնպես որ կարող է միավորներ կորցնել: Լա Լիգայում ինտրիգը թեժացավ: Ես զարմացած եմ, որ «Բարսան» բուքմեյքերների կողմից ֆավորիտ է: Հասկանալի է, որ Մեսսին առաջնության լավագույն ռմբարկուն է, բայց այդ ամենը լիրիկա է: «Ռեալ» — «Բարսելոնա» խաղում ամեն ինչ նոր էջից կգրվի, նոր գլուխ է գրվում, այստեղ նախորդ հանդիպումների արդյունքները դեր չեն ունենա:

Ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա ներքին ձայնս ինձ հուշում է, որ «Ռեալն» այս խաղում չի պարտվի: Դժվար թե արդյունավետ և հարձակողական խաղ լինի, քանի որ շատ բան է դրված խաղասեղանին: Իմ կանխատեսումը 1,61 գործակցով ««Ռեալը» չի պարտվի»-ն է: «Սերուցքայինները» լավ են պատրաստ, կիսապաշտպանության կենտրոնում «Ռեալն» առավելություն ունի: Այն գիտի, թե ինչպես պետք է խաղա նման մեծ դիմակայություններում: «Բարսելոնայի» թիմն ավելի երիտասարդ է և այդքան էլ խաղակցված չէ, որքան ներկայիս «Ռեալը»: Վերջինս ավելի փորձառու է: Իմ կանխատեսումը ««Ռեալը» չի պարտվի»-ն է:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 30-րդ տուր
23:00/10 ապր
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ