Ռեալ Մադրիդ — Բարսելոնա. Հովհաննես Դանիելյանի կանխատեսումը

22:45, 23 ապր 2017

Եկել է այդ օրը, այսօր՝ ապրիլի 23-ին ֆուտբոլային աշխարհը գամվելու է հեռուստաէկրանների առջև և սկսվելու է իսկական շոուն: Արցունքներ, ժպիտ, արյուն, ուժասպառ եղած ֆուտբոլիստներ: Ահա թե ինչ ենք տեսնելու 90 րոպեյվա ընթացքում:

Արքայական ակումբը այս հանդիպմանը մոտենում է հրաշալի մարզավիճակով: Վերջին 10 հանդիպումներում թիմը տոնել է 9 հաղթանակ: Մարտական ոգին էլ ավելի բարձրացավ, երբ նրանք՝ սկանդալային մրցավարության պայմաններում հաղթահարեցին Մյունխենի Բավարիայի արգելքը: Թիմի կորուստները այդքան էլ մեծ չեն, բացակայում են կենտրոնական պաշտպաններ Պեպեն և Վարանը: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մամլո ասուլիսի ընթացքում նշել է, որ թեպետ այս հանդիպմանը մեծ կարևորություն է տալիս, այն չի կարող որոշիչ լինել Պրեմերա Դիվիզիոնի գավաթը նվաճելու հարցում: Այս հայտարարությունը, իհարկե, դույզն-ինչ տարօրինակ էր, քանի որ հաղթանակի դեպքում կատալոնական ակումբը հետ կմնա Ռեալից 6 միավորով, ընդ որում վերջինս 1 հանդիպում պակաս է անցկացրել: Համենայն դեպս, կարծում եմ, որ մադրիդցիների այս հանդիպմանը շատ մեծ նշանակություն են տալիս, և անելու են ամենը, որպեսզի հասնեն այդ բաղձալի հաղթանակին: Դա նրանց ուժերի սահմաններում է:

Բարսելոնայի մարզավիճակի մասին խոսելն ավելորդ է: Թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, Թուրինի Յուվենթուսի դարպասը չուղարկեց և ոչ մի գնդակ 180 րոպեների ընթացքում, 2-0 հաշվով պարտություն կրեց Մալագայից և ծանր մրցավեճում 2 գնդակ բաց թողեց Ռեալ Սոսյեդադից: Բացի այդ, կապտանռնագույններին չի կարող օգնել թիմի՝ որոշների կարծիքով վերջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ Նեյմարը, որը մրցավարներին հեգնորեն ծափահարելու պատճառով որակազրկված է:

Գումարած այս ամենին, Ռեալը խաղալու է սեփական հարկի տակ:

Ինչպես հասկացանք, այսօր Բարսելոնային հաղթել կօգնի միայն հրաշքը: Եկեք լինենք ռեալիստ և խաղադրույք կատարենք արքայական ակումբի հաղթանակի վրա գոլերի տոտալը 4.5ից քիչ պայմանով, որի համար VivaroBet-ը սահմանել է 3 գործակիցը:

Օրդինար: Պարտված
22:45/23 ապր
Ռեալ Մադրիդ - Բարսելոնա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ