Մուտք

Ռեալ Մադրիդ- Բարսելոնա. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

10:04, 23 Ապրիլի 2017
Էդվարդ Գևորգյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Կիսվել:

Էլ Կլասիկո` պատմական անվանում այն թմերի հանդիպումների համար, ովքեր երբեք չեն կորցրել տեղը Պրեմյերայում: Այդ թիմերը 3-ն են` այսօրվա մեր մրցակիցները և Բիլբաոյի Աթլետիկը: Ռեալի և Բարսայի հանդիպումը առանձնահատուկ դարձնելու համար, հաճախ այն կոչում են Սուպեր Կլասիկո:
Անվանումը իհարկե ոչ մի նշանակություն չունի, բայց հանդիպումները գրեթե միշտ ստացվում են “Սուպեր” անվանմանը համապատասխան:
Չեմ պատմի թիմերի մարզավիճակի և մոտիվացիաների մասին, քանզի դա ոչ մի նշանակություն չունի: Էլ կլասիկոյում հաղթում է ավելի լավ տրամադրված թիմը:
Միայն մի մարդ կարող է խառնել թիմերի խաղաթղթերը, դա մրցավար Ալեխանդրո Հեռնանդեսն է: Այո-այո հենց այն Ալյոշան, ով չտեսավ Բետիսի դարպասային գիծը մեկից ավել մետր հատած գնդակը և զրկեց Բարսային հաղթանակից:
Վերադառնանք մոտիվացիային. Այսօր ամենամոտիվացված մարդը Լեո Մեսսին է, ով ուզում է վերցնել “Ոսկե խաղակոշիկը” և պետք է գոլերի պաշարը շատացնել: Ամենահարմար առիթը կա, Ռեալի պաշտպանությունը թույլ է, դարպասապահը` վախեցած, ամենայն հավանականությամբ Նեյմարին վերջնականապես թույլ չեն տա մասնակցի խաղին, այսինքն հնարավոր 11 մետրանոցը Մեսսին ոչ-ոքին չի զիջի, մնում է մրցավարը խփած գոլերը հաշվի:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը, երկրպագեք ճիշտ ակումբների և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Հաղթած
22:45/23 ապր
Ռեալ Մադրիդ - Բարսելոնա

Խորագրեր. Կապպերների կանխատեսումներ
Սպորտի տեսակները Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
10:04, 23 Ապրիլի 2017
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
10:04, 23 Ապրիլի 2017
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
10:04, 23 Ապրիլի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ