Ռեալ Մադրիդ — Ատլետիկո Մադրիդ Հայկ Մարտիրոսյանի կանխատեսումը

22:45, 02 մյս 2017

Չեմպիոնների լիգա կիսաեզրափակիչ Ռեալ Մադրիդն ընդդեմ Ատլետիկո Մադրիդի:Վերջին մադրիդյան դերբին կայացել է ապրիլին, երբ «Ռեալը» տանը ստեղծել էր բազմաթիվ գոլային պահեր, սակայն կարողացել էր իրացնել միայն մեկը: Դիեգո Սիմեոնեի թիմին խաղի վերջնամասում Անտուան Գրիզմանի խփած գոլի շնորհիվ հաջողվել էր խուսափել պարտությունից:«Ռեալը» կիսաեզրափակչին մոտենում է առանց լուրջ կորուստների: Խաղին վնասվածքների պատճառով չեն մասնակցի Պեպեն, Ֆաբիու Կոենտրաուն և Գարեթ Բեյլը:Պորտուգալացի պաշտպանները պահեստային կազմի խաղացողներ են, իսկ Բեյլի կորուստը կարող է օգտակար լինել մադրիդցիների համար, քանի որ վերջին հանդիպումներում նա չափազանց վատ տեսք ուներ:«Աթլետիկոյում» կորուստները լուրջ խնդիրներ են առաջացրել պաշտպանության աջ եզրում. վնասվածք ունեն Խուանֆրանը, Շիմե Վրսալկոն, Խոսե Խիմենեսը և Աուգուստո Ֆերնանդեսը: Դիեգո Սիմեոնեն հավանաբար Լուկաս Էրնանդեսին կտեղափոխի աջ, իսկ պաշտպանության կենտրոնում զույգ կկազմեն Սավիչը և Գոդինը: Վնասվածքից ժամանակին ապաքինվել է Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն:
Իմ կարծիքով այս խաղում կգրանցվի ոչ ոքի արդյունքը, սակայն ես ռիսկի չեմ դիմի եվ խաղադրույք կկատարեմ, որ 2 թիմերնել գոլ կխփեն, որովհետեվ 2 թիմերի պաշտպանությունում էլ ճեղքեր կան: Ես կատարում եմ հետեվյալ խաղադրույքը Երկուսն էլ կխփեն Այո 1.90 գործակցով:Մաղթում եմ ձեզ հաջողություն:

Օրդինար: Պարտված
22:45/2 մյս
Ռեալ Մադրիդ - Ատլետիկո Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ