«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

19:00, 27 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է Պրիմերայի 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Կարպինը կարծում է, որ խաղը կավարտվի ոչ-ոքիով, բայց գոլեր կլինեն:

Շատ հետաքրքիր խաղ է լինելու: Մադրիդյան դերբիում թիմերը կպայքարեն 2-րդ հորիզոնականի համար: «Ռեալն» այստեղ առավելություն ունի՝ խաղալու է սեփական դաշտում: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Զիդանի թիմը շաբաթվա ընթացքում հանգստացել է, իսկ «Աթլետիկոն» չորեքշաբթի Չեմպիոնների Լիգայում արտագնա բարդ հանդիպում ՊՍՎ-ի դեմ:

Խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա: Տանտերերը ֆավորիտ են, բայց «Աթլետիկոն» մադրիդյան դերբիներում գերազանց վիճակագրություն ունի: Սիմեոնեի թիմն արդեն 5 խաղ անընդմեջ Պրիմերայում չի պարտվել «Ռեալին»: Առաջին շրջանում թիմերը ոչ-ոքի խաղացին «Վիսենտե Կալդերոնում»: Գումարենք նաև դերբիի գործոնը, որտեղ թիմերն իրենց հնարավորություններից էլ բարձր են գործում: «Ռեալին» բարդ կլինի ճեղքել Սիմեոնեի կառուցած պաշտպանությունը, իսկ հյուրերը գրագետ կգործեն և կփորձեն հակագրոհների ժամանակ որսալ մրցակցին:

Այդ պատճառով էլ կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: «Սանտիագո Բեռնաբեուից» «Ռեալը» հազվադեպ է առանց գոլերի հեռանում: «Աթլետիկոն» էլ կարող է գրավել Նավասի դարպասը, մանավանդ, որ «սերուցքայինների» պաշտպանությունը մրցակցին հնարավորություններ է տալիս:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 26-րդ տուր
19:00/27 փտր
«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 26-րդ տուր
19:00/27 փտր
«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ