«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Տիգրան Բարսեղյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Հայաստանի ազգային հավաքականի և «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Զիդանի թիմը հիմնական ժամանակում կնվաճի գավաթը:

«Աթլետիկոն» հայտնվեց եզրափակչում, քանի որ ֆուտբոլիստները պայքարում էին մեկ մարդու նման: Սիմեոնեի թիմն ասես մի մեծ ընտանիք լինի: Բոլորը, այդ թվում նաև արգենտինացի մարզիչը, առաջինից մինչև վերջին րոպեն պայքարում են խաղադաշտում: Նման թիմերը չեն պարտվում: Ասածիս վառ օրինակն է Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Լեսթերը»: Այդպիսի թիմերը գրեթե միշտ հաջողության են հասնում, դժվար է նրանց հաղթելը:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա «սերուցքայինների» կազմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր 1 ակնթարթում կարող են փոխել խաղի ընթացքը: Հիշում ենք, թե ինչպես 1/4 եզրափակչում «Ռոմայի» ֆուտբոլիստները մի պահ բաց թողեցին Ռոնալդուին, և նա գոլ խփեց: Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Անկեղծ ասած՝ թիմերից որևէ մեկին չեմ երկրպագում, բայց կարծում եմ, որ «Ռեալը» հիմնական ժամանակում կնվաճի գավաթը:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ