«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

19:00, 27 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ մադրիդյան դերբիում թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Ինձ դուր չի գալիս, թե ինչպես են վերջին ժամանակահատվածում հանդես գալիս մադրիդյան երկու ակումբները: «Աթլետիկոն» դադարել է գոլ խփել: Այո՜, նրանց պաշտպանությունը շատ ամուր է, աթլետներին չափազանց դժվար է գոլ խփել, բայց առջեւում ոչինչ չի ստացվում: Վերջին ժամանակահատվածում շատ հանդիպումներ կուտակվեցին, որոնցում «Աթլետիկոն» խաղադաշտից հեռացավ առանց գոլի, բայց հույս կա, որ դերբին կոգեշնչի երկու թիմերին, այդ թվում Սիմեոնեի սաներին: «Ռեալն» այժմ այնքան անհավասարակշռված է, որ «Աթլետիկոն» անպայման շանսեր կունենա հակագրոհների ժամանակ: Եթե նրանք կարողացան «Նոու Կամպում» գրավել «Բարսելոնայի» դարպասը, ապա «Ռեալին» անպայման կխփեն: Ժամանակն է, որ ընդհատեն գոլային երաշտը: «Ռեալը» գրեթե ամեն խաղում գոլ է բաց թողնում:

Կարծում եմ` «Ռեալի» գոլի վրա նույնպես կարելի է հույս դնել: Թիմն ամբողջ խաղում ճնշում է գործադրելու հյուրերի դարպասի վրա, կստեղծի պահեր եւ կանի անհրաժեշտը դարպասը գրավելու համար: Չպետք է մոռանալ, որ «Աթլետիկոն» շաբաթվա ընթացքում հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայի շրջանակներում, «Ռեալն» ավելի թարմ տեսք կունենա, իսկ մենք բոլորս գիտենք, թե ինչպես է «Ռեալը» խաղում տանը Զիդանի գլխավորությամբ. «սերուցքայինները» այնտեղ շատ-շատ են խփում: Տանտերերը գոնե մեկ գնդակ կխփեն:

«Երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքն առաջարկվում է 1,89 գործակցով եւ իմ կարծիքով` դա այս խաղի համար լավագույն առաջարկն է:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
19:00/27 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ