«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Լևոն Պաչաջյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Հայաստանի հավաքականի, Երեւանի «Փյունիկի», «Միկայի», Գյումրիի «Շիրակի», «Սանաթ Նավթի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեդական SFK-ի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում առավելագույնը երեք գնդակ կխփվի: 

-Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրկին մադրիդյան դերբի կլինի: Ինչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից:

-Կարծում եմ` բացարձակ հավասարություն է։ Երկու թիմերն էլ արժանի են լինել ՉԼ-ի եզրափակչում և հաղթել։ «Աթլետիկոն» շատ ամուր և կազմակերպված թիմ ունի, իսկ Ռեալն ինչպես միշտ առանձնանում է իր աստղային կազմով և հարց լուծող անհատներով։ Տեսնենք` ռևանշ կկայանա «Աթլետիկոյի» կողմից այն 2 րոպե չբավականացրած եզրափակչում ցավալի պարտություն կրելուց հետո, թե՞ ոչ։ Ամեն դեպքում 50/50 եմ գնահատում շանսերը։

-Այսինքն` հնարավոր եք համարում, որ ինչպես լիսաբոնյան եզրափակչում, այնպես էլ հիմա. հաղթողին որոշվելու համար պահանջվի լրացուցիչ ժամանակ:

-Ոչինչ չեմ բացառում, անգամ կարող են 11 մետրանոցներ լինել։

-Շատ երկրպագուներ կարծում են, որ «Աթլետիկոն» ավելի արժանի է հաղթանակի, քան «Ռեալը», քանզի պայքարից դուրս է թողել մրցաշարի գործող չեմպիոն «Բարսելոնային» և Մյունխենի «Բավարիային», մինչդեռ «Ռեալը» հաղթել է «Վոլֆսբուրգի» և «Մանչեսթեր Սիթիի» պես թիմերին: Ի՞նչ կասեք այս մասին:

-Չեմ կարծում, որ այդ հանգամանքը որոշիչ է այդ հարցում։ Խաղն է որոշելու, թե ով է արժանի։ Երկու թիմերն էլ երկար ճանապարհ են անցել մինչև եզրափակիչ` մրցաշարից դուրս թողնելով տարբեր ակումբների։ Այդ խոսակցությունները սիրողական մակարդակի են։

-«Աթլետիկոն» շեշտը դնում է պաշտպանության վրա, իսկ «Ռեալն» ավելի շատ հարձակվողական ֆուտբոլ է դավանում: Այդուհանդերձ, այս երկու ոճերի դիմակայությունում ո՞րին կտայիք նախապատվությունը:

-Ես, իհարկե, հարձակվողական ֆուտբոլի կողմնակից եմ, բայց Սիմեոնեն հրաշալի ստրատեգ է և կարողանում է օգտագործել հարձակվող թիմի թույլ օղակները։ «Բարսայի» և «Բավարիայի» դեպքում դա հրաշալի ստացվեց։ «Ռեալը» կարող է ամբողջ խաղի ընթացքում հարձակվել, բայց խելացի կառուցված պաշտպանությունը և արդյունավետ հակագրոհը կարող է ամեն ինչ գլխիվայր շրջել։ Բայց «Ռեալն» էլ իր հերթին ունի խաղաթղթեր։ Արագ գոլը կարող է մեծ հաշվով ստիպել «Աթլետիկոյին» խաղալ բաց ֆուտբոլ, որը շատ վտանգավոր է «Ռեալի» նման արագ և արդյունավետ թիմի դեմ։

-Եվ վերջապես` Ձեր կանխատեսումն այս հանդիպման վերաբերյալ:

-Ենթադրում եմ, որ խաղում առավելագույնը 3 գոլ կխփվի: Կարծում եմ` կգրանցվի 1-0 կամ 2-1 հաշվը, բայց թե ում օգտին, դժվար է ասել:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ