«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 27 փտր 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ «Աթլետիկոն» չի պարտվի: 

Մադրիդյան դերբին, բնականաբար, երեք արդյունքով խաղ է: Այստեղ հազվադեպ կարելի է ինչ-որ բանում վստահ լինել: Բայց այժմյան «Ռեալը» ինձ դեռեւս չի համոզում: Զիդանի գլխավորությամբ սա առաջին լուրջ թեստն է: Հիմա չեմ վերցնում Չեմպիոնների լիգայում «Ռոմայի» հետ հանդիպումը, որովհետեւ այնտեղ ուժերի դասավորությունը ի սկզբանե «Ռեալի» կողմն էր: Իսկ այստեղ «Աթլետիկոն» միանգամայն կարող է միավորներ հավաքել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Այնուամենայնիվ, «Աթլետիկոն» Էյնդհովենում խնայողական ռեժիմով էր խաղում, հիշելով շաբաթ օրվա դերբիի մասին:

Այստեղ կփորձեի «Աթլետիկոյի» կողմից խաղալ: Կա «Աթլետիկոն չի պարտվի» 2,02 շատ լավ գործակցով խաղադրույքը: Իմ կարծիքով, հիանալի տարբերակ է: «Աթլետիկոն» «Բարսայի» դեմ «Կամպ Նու» մարզադաշտում շատ լավ էր պաշտպանվում, անգամ 9 ֆուտբոլիստներով անառիկ պահելով դարպասը: Այնպես որ, Սիմեոնեի թիմը կարող է դիմադրել և գոլ խփել: «Աթլետիկոն» վնասվածքներ չունի և բոլորը խաղում են: Ինչու՞ միավորներ չխլել փխրուն «Ռեալից», որը դեռեւս չունի խաղային բալանս:

Բացի այդ, կառաջարկեմ իմ սիրելի նոր տարբերակը: Պետք է գոնե մեկ այդպիսի խաղադրույք տալ առաջիկա տուրի համար: Կարծում եմ, որ այն համապատասխանում է մադրիդյան դերբիին: Խոսքը «հանդիպմանը 2-3 գոլ» խաղադրույքի մասին է: Ինչպիսի՞ արդյունքներն են իրատեսական այս հանդիպման համար: 1:1-ը միանշանակ աշխատող տարբերակ է: «Աթլետիկոն» 2:0, 2:1 հաշվով հաղթել: Տեսականորեն «Ռեալը» եւս կարող է այսպիսի հաշվով հաղթել, բայց ես այս անգամ ավելի շատ հավատում եմ աթլետներին: Մենք պարտավոր ենք հասկանալ, որ «Աթլետիկոն» Խիխոնի «Սպորտինգը», «Դեպորտիվոն» և «Ռայոն» չէ: «Աթլետիկոն» այն թիմը չէ, որին «Ռեալը» կարող է մեկ խաղակեսում երեք գոլ խփել և հետո խաղն ավարտին հասցնել: 2-3 գոլը դա այն է, ինչը լավագույնս կմտնի այս հանդիպման պատմության մեջ:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 26-րդ տուր
19:00/27 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 26-րդ տուր
19:00/27 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ