«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Հայկ Ղազազյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Ռադիոֆուտբոլ հաղորդման հաղորդավար Հայկ Ղազազյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» եզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Հայկը կարծում է, որ խաղն անարդյունավետ կլինի: 

Վերջին երկու տարում կամ, ինչը նույնն է, թիմերի միջև անցկացված վերջին 10 խաղերում, «Ռեալն» «Աթլետիկոյին» ընդամենը 2 անգամ է հաղթել, և երկուսն էլ եղել են Չեմպիոնների լիգայում (2014թ. եզրափակչում և 2015թ. քառորդ եզրափակչի պատասխան խաղում): Մնացած բոլոր խաղերում արձանագրվել է «Աթլետիկոյի» չորս հաղթանակ և նույնքան ոչ-ոքի: Չեմպիոնների լիգայում «Ռեալը» մինչ այս պահն «Աթլետիկոյի» դեմ խաղերում միշտ հասել է դրական արդյունքի, բայց, գիտենք, որ վիճակագրությունը մի օր միշտ փոխվում է: «Աթլետիկոյի» համար սա պատմական հնարավորություն է և այս անգամ Սիմեոնեի թիմը պետք է բաց չթողնի այն:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի 12 խաղում «Ռեալը» բաց է թողել ընդամենը հինգ գնդակ (միջինը 0.5 գոլից պակաս մեկ խաղում): Իսկ փլեյ-օֆֆ փուլից սկսած բաց է թողել միայն մեկ խաղում՝«Վոլֆսբուրգի» դեմ, ինչը հիանալի ցուցանիշ է մի թիմի համար, որի ուժեղագույն կողմը պաշտպանությունը չէ:

«Աթլետիկոն», իր հերթին, չնայած արդեն առասպելական դարձած պաշտպանությանը, Չեմպիոնների Լիգայի 12 խաղում բաց է թողել յոթ գնդակ (միջինը 0.5 գոլից մի փոքր ավել մեկ խաղում), ինչը նույնպես լավ արդյունք է, բայց, ինչպես տեսնում ենք, լավագույնը չէ:

Հաշվի առնելով հանդիպման կարևորությունը՝ երկու թիմերն էլ, անկասկած, մեծ զգուշությամբ են խաղալու և հանդիպման սկզբից չեն նետվելու անմոռաց գրոհների: Մադրիդյան երկու ակումբներն էլ կարողանում են լավ պաշտպանվել, և, կարծում եմ, ավելի շատ փորձելու են օգտվել մրցակցի սխալներից, որոնք, թեև քիչ, բայց խաղի ընթացքում միանշանակ կլինեն:

Հաշվի առնելով երկու թիմերի ամուր պաշտպանությունը և դիմակայության նշանակությունը, որը թելադրում է խաղալ սովորականից էլ ավելի զգույշ, կարծում եմ՝ այս հանդիպումը չի առանձնանա գոլառատությամբ:

Խաղադրույք՝ հիմնական ժամանակում տոտալ 2.5-ից քիչ գոլ:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ