«Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ». Գևորգ Լոռեցյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Vbetnews.com կայքի գլխավոր խմբագիր, VMAG ամսագրի թղթակից Գևորգ Լոռեցյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» եզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ առաջին խաղակեսում գոլերը 1,5-ից քիչ կլինեն և այն կավարտվի 1:0 հաշվով:

Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» վերջին երեք տարում երկրորդ անգամ կվիճարկեն Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը։ Այս հանդիպումն այնպիսիններից է, որի ելքը կանխատեսելը գրեթե անհնար է լինում, չէ՞ որ երկու թիմերն էլ իրենց ուժերը 200%-ով ներդնում են ու «մահանում» խաղադաշտում։

Այնուամենայնիվ, կփորձեմ ներկայացնել խաղի հնարավոր ընթացքը։ Երկու թիմերի համար էլ խաղը չափից դուրս կարևոր է, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի պատրաստվում հենց առաջին րոպեներից նետվել առաջ ու փորձել գոլ խփել։ Այսինքն՝ առաջին խաղակեսում գոլեր շատ քիչ են լինելու, եթե այդպիսիք կլինեն։

Նրանք, ովքեր ռիսկի դիմելու սիրահար չեն ու նախընտրում են ավելի ապահով տարբերակներ, առաջարկում եմ ընտրել 1.30 գործակցով «առաջին խաղակեսում գոլերը տոտալ 1,5-ից քիչ» տարբերակը:

Իսկ ավելի բարձր գործակիցների սիրահարները կարող են 4,10-ով խաղադրույք կատարել առաջին խաղակեսում Մադրիդի «Ռեալի» 1:0 հաշվով հաղթանակի վրա։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ուժեղ պաշտպանություն ունեցող «Աթլետիկոն» դժվար թողնի «Ռեալին» հաջողության հասնել, բայց չմոռանանք, որ մադրիդցիները հիանալի մարզավիճակում են, ինչի ապացույցն այն է, որ Լա լիգայի վերջին 12 խաղերում բացառապես հաղթել են։ Իսկ ահա «Աթլետիկոն» մրցաշրջանի ամենակարևոր պահին պարտվեց «Լևանտեին» ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակում իրենից առաջ թողեց «Ռեալին»։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ