«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Դավիթ Ալավերդյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Աթլետիկոյի» հաղթանակն ավելի հավանական է:

Խոստովանեմ, որ թիմերից ոչ մեկին չեմ երկրպագում, այնպես որ կփորձեմ օբյեկտիվ լինել։ Ամբողջ մրցաշարի ընթացքում կախարդական ձևով «Ռեալին» բաժին էին ընկնում հնարավորինս թույլ մրցակիցները, իսկ «Աթլետիկոյին»՝ հնարավորինս ուժեղ։ Իր անհրապույր, կոպիտ խաղով «Աթլետիկոն» կարողացավ հաղթահարել իմ երկրպագած «Բարսային» և նույնիսկ «Բավարիային»։ Բայց եզրափակչում պատահական թիմեր, միևնույն է, չեն լինում։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ արքայական ակումբը, ինչպես և մյուս թիմերը, շատ դժվար է խաղում «Աթլետիկոյի» հետ։ Բացի այդ, մադրիդյան երկրորդ ակումբի տղաներն այս տարի սուպերմոտիվացված են և պատրաստ են զոհվել խաղադաշտում ու նաև զոհել մրցակցին։ Կանխատեսում եմ փակ, կոպիտ, բավական տաղտկալի խաղ, որում 1:0 կամ 2:1 հաշվով կհաղթի «Աթլետիկոն»։

Ինքս այդ օրը երկրպագելու եմ «Ռեալին», որովհետև, չնայած երկու թիմն էլ չեմ սիրում, բայց «Աթլետիկոյին» իր հակաֆուտբոլով չեմ սիրում ավելի շատ, և ուրախ կլինեմ, եթե խաղի ավարտին կանխատեսումս սխալ լինի։)

Օրդինար: Պարտված
ՉԼ, եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ, եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ