«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Աշոտ Բարսեղյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ: Փորձառու մարզիչը կարծում է, որ Զիդանի թիմի հաղթանակն ավելի հավանական է:

-Երրորդ տարին անընդմեջ իսպանական թիմերը գերիշխում են եվրագավաթներում: Ինչո՞վ կպայմանավորեք դա:

-Դա պատահականություն չէ: Բոլորս էլ դիտում ենք այդ երկրի առաջնությունը, որովհետև իսպանացիները բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում: Պատահական չէ, որ 3-րդ տարին անընդմեջ իսպանական թիմերը գերիշխում են եվրագավաթներում: Նրանք ապացուցում են, որ ամենաուժեղն են Եվրոպայում: 2-3 տարի առաջ ՉԼ-ի եզրափակչում հանդիպեցին Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Այդ ժամանակ էլ Եվրոպայում գերիշխում էր գերմանական ֆուտբոլը: Այնպես որ, այս ամենը ներքին առաջնության հզորության արտացոլումն է:

-«Աթլետիկոն» ողջ փլեյ-օֆֆն անցավ պաշտպանական ֆուտբոլ ցուցադրելով: Կո՞ղմ եք նման խաղաոճին, համաձա՞յն եք, որ 11 հոգով պաշտպանվելը ֆուտբոլ համարել չի կարելի:

-Հաղթանակն արդարացված է: Մարզչի փիլիսոփայությունն այդպիսին է, եթե Սիմեոնեն կարողանում է այդ խաղաոճով հաղթել, ապա արդարացնում է իր ընտրած մարտավարությունը: Թող հակառակորդները փորձեն հակախաղ գտնել «աթլետների» դեմ, իսկ հակախաղ միանշանակ կա: Ողջ թիմը շարժիչի նման 90 րոպե աշխատում է, եթե նրանք մի փոքր թուլացնեն տեմպը, ապա կպատժվեն: Սիմեոնեն գիտակցում է դա, «Աթլետիկոն» ավելի շատ ֆիզիկական պատրաստվածության և թիմային խաղի վրա է շեշտը դնում: Կոշտ և կոպիտ ֆուտբոլով «Աթլետիկոն» կարողանում է արդյունք ապահովել, հետևաբար՝ ոչ-ոք չի կարող ասել, որ դա ֆուտբոլ չէ: Այո, բոլորս էլ սիրում ենք կոմբինացիոն ու գեղեցիկ ֆուտբոլ, բայց միշտ չէ, որ այն հաջողություն է բերում: Սիմեոնեին միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել: Պատահական չէ, որ նրա թիմը ՉԼ-ի եզրափակչում է:

-2 տարի առաջ թիմերը հանդիպել էին ՉԼ-ի եզրափակչում, և «Աթլետիկոյին» մի փոքր չբավականացրեց չեմպիոն հռչակվելու համար: Ինչպե՞ս կգնահատեք թիմերի մարզավիճակը հիմա:

-Այդ մի փոքրն էլ հենց ֆուտբոլիստների անհատական կարգն է: Լավ եմ հիշում այդ խաղը: «Աթլետիկոն» ամեն ինչ արեց, բայց վերջում ինչ-որ բան չբավականացրեց: Հավասար հնարավորությունների դեպքում խոսում է խաղացողների անհատական վարպետությունը: Հնարավոր է, որ 1 ֆուտբոլիստն իր անհատական որակներով խնդիր լուծի: Կարծում եմ, որ շատ լավ ֆուտբոլ է լինելու: Ըստ իս՝ շատ բան կախված կլինի անհատներից: Օրինակ՝ Ռոնալդուն անհատական անցում կարող է անել և գոլ խփել: Տեսնենք, թե ինչ կլինի: Թիմերի խաղաոճը նույնն է մնացել, փիլիսոփայությունը՝ նույնպես: Այս ամենը պահպանելը շատ բարդ է: Այսօր մարզիչներն այնքան պրոֆեսիոնալ են, որ կարողանում են մարզավիճակ ու խաղաոճ պահպանել ոչ թե 1 տարի, այլ մի քանի մրցաշրջան անընդմեջ: Մենք նույնպես պետք է սովորենք նրանցից: Դա բարձրակարգ թիմերին բնորոշ հատկություն է:

-Ձեր կանխատեսումն այս հանդիպման վերաբերյալ:

-Անկեղծ ասած՝ կանխատեսումներ գրեթե չեմ անում, բայց անելիս էլ միշտ հակառակն է ստացվում, երեւի՝ հենց դրա համար էլ խուսափում եմ (ծիծաղում է — խմբ.): Խաղադրույքներից գաղափար անգամ չունեմ, իմ գիտակցական կյանքում երբեք չեմ զբաղվել դրանցով:

Մի փոքր առավելություն տալիս եմ «Ռեալին», բայց բոլորս տեսանք, թե ինչպիսի հզոր մրցակիցների պայքարից դուրս թողեց «Աթլետիկոն»: Ֆուտբոլում շատ բան նշանակություն ունի՝ բախտի գործոն, անհատական որակներ և այլն: Հաշվի առնելով «սերուցքայինների» ֆուտբոլիստների ավելի բարձր կարգը՝ կարծում եմ, որ «Ռեալը» կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ