«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Արթուր Նազարյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 2015/16թթ. մրցաշրջանի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք մադրիդյան դերբին գոլառատ չի ստացվի:

-Ի՞նչ կարծիք ունեք «Ռեալի» և «Աթլետիկոյի» ցուցադրած խաղի մասին:

-Երկու թիմերն էլ արժանիորեն նվաճել են եզրափակչի ուղեգիր՝ եւս մեկ անգամ հաստատելով իրենց բարձր կարգը:

-Երրորդ տարին անընդմեջ իսպանական թիմերը գերիշխում են եվրագավաթներում: Ինչո՞վ կպայմանավորեք դա:

-«Բարսելոնային» և «Ռեալին» վերջին տարիներին միացել է նաեւ «Աթլետիկոն», իսկ Եվրոպա լիգայում ֆանտաստիկ արդյունքներով է աչքի ընկնում «Սեւիլիան»: Այս քառյակի դիրքերը Եվրոպայում շատ ուժեղ են, ինչն էլ Իսպանիային ապահովում է գերիշխանություն: Պետք է նկատենք, որ վերջին տարիներին տակտիկական նորամուծությունները հիմնականում գալիս են իսպանացիներից, որոնք բարդ խնդիրներ են առաջարկում մյուս եվրոպական թիմերին և հասնում հաջողության: Չմոռանանք, որ հենց Իսպանիայի հավաքականը երկու անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն և մեկ անգամ էլ հաղթեց Աշխարհի առաջնությունում:

Կա եւս մեկ կարեւոր հանգամանք. Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներն իրենց շատ լավ են դրսեւորում Իսպանիայում: Կարծում եմ՝ կարիք չկա նկարագրել, թե ինչ դեր են խաղում ֆուտբոլում լատինոսները:

-«Աթլետիկոն» ողջ փլեյ-օֆֆ փուլն անցավ պաշտպանական ֆուտբոլ ցուցադրելով. կո՞ղմ եք ընդհանրապես նման խաղաոճին, համաձա՞յն եք, որ 11 հոգով պաշտպանվելը ֆուտբոլ համարել չի կարելի.:

— «Աթլետիկոյի» ցուցադրած խաղը, միգուցե, շատերի համար գրավիչ չէ, սակայն Սիմեոնեն ապահովում է ցանկալի արդյունք, ինչն ամենակարեւորն է ֆուտբոլում: Կան թիմեր, որոնք ավելի գրավիչ խաղ են ցուցադրում, նրանց հանդիպումներն անցնում են դրամատիկ պայքարում, բայց այդ թիմերը նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չեն կարողանում նվաճել: Պետք է նաև ընդգծել, որ «Աթլետիկոն» շատ ավելի համեստ բյուջե ունի, քան «Ռեալը» կամ «Բարսելոնան»: Սիմեոնեն իր թիմից քամում է առավելագույնը:

-Թիմերը երկու տարի առաջ հանդիպեցին, ու «Աթլետիկոյին» մի փոքր չբավականեցրեց: Այս տարի ո՞ր թիմի շանսերն են ավելի մեծ, ինչի՞ հաշվին կարող է Սիմեոնեն երկրորդ փորձից հաղթել ՉԼ-ն:

— Առաջին հայացքից «Ռեալը» ընդգծված ֆավորիտ է, սակայն «Աթլետիկոն» մեկ անգամ չէ, որ անակնկալ է մատուցել գրանդերի հետ պայքարում: Ընդհանրապես, «Աթլետիկոն» վերջին 2 տարիներին շատ հաջող է հանդես գալիս «Ռեալի» դեմ:

— Թիմերը վերջին 2 տարվա ընթացքում 2-րդ անգամ են խաղալու ՉԼ-ի եզրափակչում: Ինչպե՞ս կգնահատեք թիմերի մարզավիճակը 2 տարի առաջ և հիմա:

— 2 տարի առաջ իրավիճակը մի փոքր այլ էր: «Աթլետիկոն» եզրափակչից առաջ շատ ծանր հանդիպում անցկացրեց առաջանությունում՝ հյուրընկալվելով «Բարսելոնային» եւ նվաճելով չեմպիոնի կոչումը: Այժմ Սիմեոնեն խաղին նախապատրաստվելու ավելի երկար ժամանակ ունի եւ կենտրոնացած է բացառապես Չեմպիոնների լիգայի վրա:

— Ըստ Ձեզ, հանդիպումը գոլառատ կստացվի, թե՞ ոչ:

— «Աթլետիկոյի» մասնակցությամբ խաղերը սովորաբար գոլառատ չեն լինում, առավել ևս նման որոշիչ խաղերում: Չեմ կարծում, թե այս խաղը բացառություն կլինի:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ