«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Արեն Մկրտչյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
1in.am Sport-ի գլխավոր խմբագիր Արեն Մկրտչյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» եզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Ռեալը» 1:0 հաշվով կհաղթի հիմնական ժամանակում:

Իսպանական թիմերը շարունակում են փայլել եվրոպական մրցասպարեզում։ Չեմպիոնների լիգայի իսպանական եզրափակիչը խոստանում է լինել լարված ու դիտարժան։ Տարօրինակ չէ, որ եզրափակիչներում բաց ֆուտբոլ դիտելը հազվադեպ հնարավորություն է։ Այս խաղը նույնպես բացառություն չի լինի, եթե հաշվի առնենք նաև՝ որքան փակ թիմ է «Աթլետիկոն»։ Սիմեոնեի թիմն ապավինելու է հակագրոհների։ «Բավարիայի» հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում տեսանելի էր այս մարտավարության արդյունավետությունը։ Բայց սա չի նշանակում, որ «Աթլետիկոն» միմիայն պաշտպանվելու է։ Ժամանակահատվածներում, երբ «Ռեալը» կթուլացնի տեմպը, կզիջի նախաձեռնությունը (90 րոպե նույն տեմպով հարձակվել ուղղակի հնարավոր չէ), Սիմեոնեի թիմը կփորձի օգտագործել հնարավորությունը։

Բայց Զիդանը դա շատ լավ գիտի՝ մանրազնին ուսումնասիրելով մրցակցի խաղը։ «Ռեալը» տիրելու է նախաձեռնությանն ու փորձելու թելադրել իր խաղը։ Հետաքրքիր է հետևել մարզչական աշխարհում ծագող աստղ Զինեդին Զիդանի գործողություններին։ Ֆրանսիացին փայլուն աշխատանք է կատարում և կարողանում է մարտավարական պայքարում հիացնել նաև առանձին խաղերում, ինչպես, օրինակ՝ որպես մարզիչ՝ նրա առաջին «էլ կլասիկոյում» (1:2): Մարզչի այս հատկանիշն անչափ կարևոր է գավաթային մրցաշարերում, հատկապես նման մակարդակում։

Թիմերը խաղին մոտեցել են առանց կորուստների։ Ընդհանուր առմամբ՝ կտեսնենք այն խաղը, որը սպասում ենք թիմերից։ Կլինեն մարզչական առանձին խորամանկություններ, որոնք կբացահայտվեն միմիայն հանդիպման ժամանակ։

Կարծում եմ՝ խաղը կավարտվի հիմնական ժամանակում՝ «Ռեալի» հաղթանակով՝1:0 հաշվով:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ