«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
«Ռեալին» արդեն երկու տարուց ավել չի հաջողվում իսպանական մրցաշարերում հաղթել «Աթլետիկոյին»: Այդ ժամանակահատվածում թիմերը 4 անգամ հանդիպել են առաջնությունում, 2 անգամ` Իսպանիայի գավաթում եւ սուպերգավաթում: Եվ ոչ մի անգամ «Ռեալը» չի հաղթել: «Սերուցքայինները» մադրիդյան դերբիում հաղթում են միայն Չեմպիոնների լիգայի շրջանակներում` նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում եւ 2013/14 մրցաշրջանի եզրափակչում, երբ «Աթլետիկոն» հաշվի մեջ առաջ էր մինչ 93-րդ րոպեն:
Բացի այն, որ «Աթլետիկոն» անձնական հանդիպումներում էականորեն ավելի լավ արդյունքներ է ցույց տալիս, քան «Ռեալը», աթլետները մրցաշարային աղյուսակում Զիդանի թիմից ավելի բարձր դիրք են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Եվ նրանք ռեկորդ են սահմանում պաշտպանության ամրությամբ. 25 տուրերում «Աթլետիկոն» ընդամենը 11 գնդակ է բաց թողել, իսկ մյուս մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում եւ Արքայական գավաթում ամենից շատ «չոր» հանդիպումներն է անցկացրել: Այդպիսի պաշտպանությունը հաղթահարելը շատ դժվար է նույնիսկ «Ռեալի» համար: Ի դեպ, «սերուցքայինների» եզրերը թուլացած տեսք կունենան. վնասվածք ունեն Մարսելոն եւ Բեյլը: Հետեւաբար, իմ խաղադրույքը մադրիդյան դերբիում` ոչ-ոքի եւ ընդ որում, ոչ արդյունավետ ոչ-ոքի` 0:0 կամ 1:1 հաշվով: Այս խաղադրույքի համար սահմանել են շատ լավ գործակից` 4,65: Այդ պատճառով էլ կարելի է ռիսկի դիմել:
Իհարկե, «Ռեալի» օգտին եւս կարեւոր հանգամանքներ կան: Օրինակ` Զիդանի գլխավորությամբ մադրիդցիները հիանալի են անցկացնում տնային հանդիպումները` հատկապես մեկնարկային 25 րոպեները, բայց նրա գլխավոր մարզիչ նշանակվելուց ի վեր` Պրիմերայի չափանիշներով դեռ բարձրակարգ թիմ չի ժամանել «Սանտիագո Բեռնաբեու»: Արժե հիշել նաեւ նրա մասին, որ «Ռեալը» խաղին պատրաստվելու համար ունեցել է մեկ շաբաթ, իսկ «Աթլետիկոն»` երկու անգամ ավելի քիչ ժամանակ, քանզի Չեմպիոնների լիգայի շրջանակներում հանդիպում է անցկացրել ՊՍՎ-ի հետ: Հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ աթլետներն ամենաշատը կարող են հույսը դնել ոչ-ոքիի վրա, բայց «Սանտիագո Բեռնաբեուում» ոչ-ոքիին հասնելը լիովին Դիեգո Սիմեոնեի թիմի ուժերի սահմաններում է, քանզի «Աթլետիկոյի» պաշտպանությունը շատ վստահ է գործում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: