«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Աբրահամ Խաշմանյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Խաղում է
«Կոտայքի», «Երևանի», «Շիրակի» և մի շարք այլ հայկական ակումբների նախկին ֆուտբոլիստ, Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, Հայաստանի նորընծա չեմպիոն Աբրահամ Խաշմանյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգ» համար բացառիկ կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Հայ մասնագետը մի փոքր նախապատվություն է տալիս «արքայական» ակումբին:

Մեզ մոտ մի փոքր չարաշահում են «պաշտպանողական», «հարձակվողական» արտահայտություններով թիմի ցուցադրած ֆուտբոլը որակելը: Երբ վերլուծում ես, հասկանում ես, որ այդ թիմը հարձակվողական ֆուտբոլ չի խաղում և չի էլ կարող խաղալ, քանի որ դրա համար առաջին հերթին բարձրակարգ խաղացողներ են անհրաժեշտ, որն ունեն «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին»: Շատ գործոններ կան: Ճկուն, բանիմաց մարզիչը, եթե իր ձեռքի տակ ունեցածով քաղում է առավելագույնը, ուրեմն մեծագույն մասնագետ է: Իսկ ի՞նչ ֆուտբոլ պետք է խաղար «Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ՝ ունենալով ընդամենը մեկ Գրիզման:

«Աթլետիկո Մադրիդը» հիանալի թիմ է, ունի մեծագույն մարզիչ: Չեմ կարծում, որ առաջիկա խաղում Սիմեոնեի թիմը կխաղա հարձակվողական ֆուտբոլ: Եթե «Աթլետիկոն» կարողացել է հաղթել «Բավարիայի» և «Բարսելոնայի» պես գերհզոր ակումբների, ապա կարող է գերազանցել ցանկացած հակառակորդի: Բնականաբար, դժվար է հակախաղ գտնել նման հագեցված պաշտպանության դեմ: Բայց «Ռեալում» կան մեծագույն աստղեր, ովքեր անհատական գործողություններով կարող են վճռել հանդիպման ելքը:

Ինչ վերաբերում է Զիդանի գլխավորությամբ «Ռեալի» արդյունքներին, ապա չէի ասի, որ ֆրանսիացու աշխատանքն էր, այլ «Բարսելոնան» սայթաքեց, ինչի շնորհիվ էլ թիմերի միջև միավորների տարբերությունը հասավ մեկի: Ինչպես, օրինակ, եղավ մեզ մոտ. երեք տուր առաջ 9 միավոր ավել ունեինք մոտակա մրցակցից, բայց երկու խաղ պարտվեցինք ու ամեն ինչ վճռվեց վերջին տուրում:

Զիդանը մեծագույն խաղացող է եղել, բայց որպես մարզիչ դեռ չի կայացել: Ու ես չէի ասի, որ «Ռեալը» հիմա ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում: Պարզապես Զիդանը հեղինակություն է, ինչի հաշվին էլ թիմը սկսեց ավելի կազմակերպված խաղալ: Անգամ եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգայում, մենք դեռ Զիդանի աշխատանքը չենք տեսնի, դա կերևա մեկ տարի հետո:

Ֆուտբոլում միշտ թիմերի շանսերը գնահատում եմ 50/50, ֆուտբոլն անկանխատեսելի է, ոչ ոք չի կարող կարծել կամ եզրակացություն անել: Երբեք կանխատեսումների, խաղադրույքների հետ առնչություն չեմ ունեցել:

Բնականաբար, հարձակման գծում ունեցած վարպետների շնորհիվ «Ռեալը» կարող է առավելություն ունենալ, մյուս կողմից էլ՝ «Աթլետիկոն» մարտավարությամբ է ունակ հաղթել մրցակցին: Եզրափակչի խաղերը հիմնականում գեղեցիկ չեն լինում, ավելի շատ լարվածություն, արդյունքի հասնելու համար մինչև վերջին շունչը պայքար: Ես այս տարիների ընթացքում մեկ-երկու գեղեցիկ եզրափակիչ կարող եմ հիշել: Բայց այս խաղում մի փոքր նախապատվություն տալիս եմ «Ռեալին»:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 80%
Չի՛ հաղթի 20%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ