«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո». Եգոր Տիտովի կանխատեսումը
Անկեղծ ասած, ուզում եմ, որ «Աթլետիկոն» անցնի հաջորդ փուլ և հաղթի եզրափակչում: Սիմեոնեն իր հրաշալի աշխատանքով արժանի է Չեմպիոնների լիգայում հաղթանակի: Արդեն քանի անգամ «Աթլետիկոն» մոտ է եղել դրան, թիմն անհավանական կայունությամբ է աչքի ընկնում:
Բայց «Ռեալին» անցնելը բարդ է: «Աթլետիկոն» ֆավորիտ չէ: Առաջին արտագնա խաղում «աթլետների» համար շատ կարևոր է գոլ խփել: Այս նպատակով է «Աթլետիկոն» գնում «Սանտիագո Բեռնաբեու»: «Հնդիկները» գերազանց կատարողներ ունեն, և նրանք կարող են գոլ խփել «Ռեալին», որի պաշտպանությունում խնդիրներն ակնհայտ են: Դա երևաց «Բավարիայի» և «Բարսելոնայի» դեմ խաղերում: Կարծում եմ, որ հանուն գոլի «Աթլետիկոն» կարող է նույնիսկ ռիսկի գնալ և բավական բաց ֆուտբոլ խաղալ: Այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա, բայց «Աթլետիկոն» նվազագույնը 1 գոլ կխփի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: