«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո». Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 23 հկտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Պրիմերայի իններորդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո» հանդիպման վերաբերյալ։ Փորձագետը կարծում է, որ մադրիդյան ակումբը վստահ հաղթանակ կտանի։

«Ռեալն» անհաջող խաղային ժամանակահատված ունեցավ առաջնությունում, թիմը երեք խաղ անընդմեջ չէր կարողանում հաղթել։ Բայց նախորդ տուրում ջախջախեց «Բետիսին»։ Լավ սկիզբ է, մանավանդ, որ Չեմպիոնների լիգայում ևս «Ռեալը» հաջող հանդես եկավ։

Բիլբաոյի «Աթլետիկն» ավանդույթի համաձայն տանն ավելի լավ է հանդես գալիս։ Դրսում այս թիմն իրեն այդքան էլ վստահ չի զգում։ Եվ այն էլ պետք է խաղա «Սանտիագո Բեռնաբեուում», որտեղ ընդհանրապես շատ քիչ հյուրեր են միավոր վաստակում։ Այս ամենին գումարած՝ «Աթլտիկը» եվրագավաթի «Գենկի» հետ արտագնա դիմակայությունը երկու օր ուշ է անցկացրել, քան Մադրիդի «Ռեալը»։ Այսինքն վերականգնվելու համար «Աթլետիկը» երեք օր ուներ։

Հյուրերի կազմում կան որակազրկված և վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, ինչը ևս «Ռեալի» օգտին է։ Եթե Բիլբաոյում «Աթլետիկը» վերջին տարիներին պայքարում է «Ռեալի» դեմ, ապա դրսում զիջում է, ընդ որում խոշոր հաշվով։ Կարծում եմ՝ այս անգամ ևս «Ռեալը» կհաղթի նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ։

Օրդինար: Պարտված
Պրիմերա, իններորդ տուր
22:45/23 հկտ
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ