«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 23 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Պրիմերայի 9-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ Զիդանի թիմը կհաղթի բավական գոլառատ խաղում։

Աբողջ աշխարհում, իհարկե, բոլոր ֆուտբոլասերներն են սպասում ահնաբերությամբ «Բարսա» — «Ռեալ» կլասսիկոյին: Սակայն ներքին խոհանոցում ամեն ինչ այս դիմակայությամբ չի սկսում ու ավարտվում: Օրինակ Անդալուսիայում տեղի դերբին անհամեմատ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում: Բասկոնիայում, Կատալոնիայում, Մադրիդում նույն պատկերն է: Իսկ «Ռեալի» ու Բիլբաոյի «Աթլետիկի» միջև դիմակայությունը համարվում է զուտ դասական: Այստեղ երբեք հանդարտ չի լինում, միշտ կրակը վառվում է ու հանգում միայն մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո:

Սերուցքայինները վերջին շրջանում բախվել էին ոչ-ոքիների պատին, սակայն Զինեդին Զիդանն ըստ երևույթին, հանդերձարանում գտավ մոտիվացնող ճիշտ բառեր ու հիմա կարծես ամեն ինչ կարգին է: Չեմպիոնլիգյան «Լեգիայի» դեմ խաղը ցույց տվեց, որ կազմի հետ Զիդանը որևէ խնդիր չունի: Թեպետ, վնասվածքները դեռ տանջում են հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստների, այնուամենայնիվ կազմը լիարժեք մարտական կլինի: Խաղին չեն մասնակցի Մոդրիչը, Ռամոսն ու Կազեմիրոն: Փոխարենը խաղադաշտ դուրս կգա «Բետիսի» դեմ խաղացած կազմը Կովաչիչի ու Բենզեմայի հետ միասին:

Բասկերն ինչպես միշտ մեծ դժվարությամբ են մտել մրցաշրջան: Հերթական անգամ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Եվրոպայում հանդես գալու իրավունք էր ստացել, սակայն Եվրոպայի Լիգայում գործերը հաջող չեն: Թիմը գրավում է վերջին տեղը: Իսկ ահա առաջնությունում ամեն ինչ մոտ է իդեալականին` 5 հաղթանակ վերջին 6 խաղերում: Այնուամենայնիվ, առաջիկա պատասխանատու խաղում դժվար է հավատալ դրական արդյունքի, քանի որ կբացակայի բասկերի միանգամից 3 հիմնական պաշտպան` Դե Մարկոս, Բովենա և Բալենսիագա: Իսկ թիմի գլխավոր վատ նորությունն առաջատար ռմբարկու Արից Ադուրիցի վնասվածքն է:

Վերջին անգամ Մադրիդում «Աթլետիկը» միավոր կորզել է նախորդ դարում` 1998 թվականին: Այսնպես որ, անհավատալի է, որ այս անգամ որևէ այլ բան տեղի կունենա: Կանխատեսում եմ գոլերի տարափ: «Ռեալի» հաղթանակ և գոլերը տոտալ 3,5-ից շատ։

Օրդինար: Պարտված
Պրիմերա, իններորդ տուր
22:45/23 հկտ
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ