«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
«Աթլետիկը» վերջին շրջանում շատ լավ մարզավիճակում է: «Բարսելոնայի» հետ ծանր հանդիպումներից հետո բասկերը երկու անգամ հաղթել են, իսկ նախորդ տուրում 0:0 են խաղացել «Վիլյառեալի» հետ, և հիմա մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում են: Այնպես որ «Ռեալի» համար հեշտ չի լինի: Բացի այդ, առջեւում Չեմպիոնների լիգան է, և «Ռեալի» համար բարդ կլինի պահպանել կոնցենտրացիան: Հյուրերը անպայման գոլ խփելու շանսեր կունենան: Նրանք ունեն Ադուրիցին, և այլ խելամիտ ֆուտբոլիստների, այնպես որ նրանց գոլ խփելը միանգամայն հնարավոր է: Այդուհանդերձ, Զիդանի «Ռեալը» տանը շատ վստահ տեսք ունի: Այնպես որ, Մադրիդից միավորներ խլել հյուրերը դժվար թե կարողանան: «Ռեալը» գոլ բաց կթողնի, բայց միավորներ չի կորցնի: Խաղադրույք եմ կատարում, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթի «Ռեալը»: Մադրիդցիները պետք է պահեն առաջնությունում ինտրիգը, և միավորներ վաստակեն: Բեյլը չի մասնակցի հանդիպմանը, սակայն կխաղա ֆանտաստիկ Բենզեման, իր գոլերը «Ռեալը» կխփի: Սակայն, կրկնում եմ, որ «սերուցքայինները» գոլ կընդունեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: