«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 13 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում իսպանական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերն արդյունավետ կանցկացնեն առաջին կեսը: 

Իսպանական կլասիկո` Մադրիդի «Ռեալն» ընդդեմ Բիլբաոյի «Աթլետիկի»: Իհարկե, կազմով «Ռեալն» անհամեմատ ուժեղ է բասկյան ակումբից: Չի խաղալու Բեյլը, բայց Բենզեման հիմա հիասքանչ մարզավիճակում է: Կարծում եմ` այս անգամ եւս մադրիդցիները ողջ ուժերը կկենտրոնացնեն առաջին խաղակեսի վրա: Զիդանի գլխավորությամբ «սերուցքայինները» տնային հանդիպումներում մշտապես շատ լավ են սկսում, խփում են մի քանի գնդակ` ապահովելով վստահ առավելություն: Եվ այժմ «Ռեալը» կձգտի միանգամից խփել, առաջ անցնել հաշվի մեջ ու հաղթել առաջին կեսում: Իմ կարծիքով` «Ռեալին» հատկապես հիմա շատ կարեւոր է լավ սկսել, քանզի չորեքշաբթի թիմին Չեմպիոնների լիգայում սպասվում է «Ռոմայի» հետ հանդիպումը, որը լավ թափ է հավաքել: Համենայնդեպս, առաջնության խաղում լավ կլիներ խնայել ուժերը երկրորդ կեսում: Իսկ դրա համար հարկավոր է իր կարգը ցույց տալ առաջին կեսում:

Եվ դրա վրա էլ կհիմնվեմ: Կառաջարկեմ երկու խաղադրույքներ. Առաջին` «Ռեալի» հաղթանակն առաջին կեսում: Այստեղ գործակիցն այդքան էլ մեծ չէ (1,74), բայց խաղալ կարելի է: Եվ ավելի համարձակ խաղացողների համար` «առաջին կեսում «Ռեալի» (-1) ֆորայով հաղթանակը»: Այս խաղադրույքի գործակիցն ուղղակի հիասքանչ է: Կարելի է ռիսկի դիմել:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
19:00/13 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
19:00/13 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ